RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1546, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ /ԱԱՀ/ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2014 թվականի հոկտեմբեր 12-ին Երեւանում տեղի ունեցավ Արեւմտահայոց Ազզգային Համագումար Միջազգային Կազմակերպության /ԱԱՀ/ հերթական ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին ԱԱՀ անդամներ Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից, Արգենտինայից, Կանադայից եւ Ավստրալիայից:

Ժողովը քննարկեց Մեծ Եղեռնի հետեւանքով արեւմտահայոց կրած բարոյական, մարդկային, նյութական եւ տարածքային վնասների հատուցման եւ պահանջատիրության հետ կապված գործունեության ռազմավարական եւ մարտավարական խնդիրները ներկա պատմական փուլում: Ժողովին ներկայացվեցին զեկույցներ անցած շրջանի ԱԱՀ գործունեության մասին, ընտրվեցին ԱԱՀ ղեկավար մարմիններն ու աշխատանքային խմբերը:

ԱԱՀ-ը հաշվի առնելով ներկա համաշխարհային եւ տարածքային զարգացումները եւ համաշխարհային հայությանը սպառնացող մարտահրավերները, հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման գործողությունները, Համշենահայության, Դերսիմահայության, ծպտյալ հայերի եւ մահմեդականություն ընդունած Մերձավոր Արեւելքի այլ հայերի էթնիկական ինքնագիտակցության վերաձեւավորման ընթացքը, Միջին Արեւելքում զարգացող քրդական խնդրի վերջին զարգացումները եւ հիմնվելով անցած ամիսների իր գործունեության արդյունքում ձեռքբերված եզրակացությունների վրա, որոշեց մինչեւ 2015թ ապրիլ ամիսը հրավիրել Արեւմտահայոց 4-րդ համագումար, որտեղ պիտի քվեարկվի Արեւմտահայոց Ազգային Համագումարի իրավաքաղաքական Պահանջագիրըՙ Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար եւ կոչ ուղվի Թուրքիայի ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը եւ համաշխարհային հանրությանըՙ ձեռնարկել միջոցառումներ արեւմտահայոց Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների անտեսված շահերի ճանաչման եւ ոտնահարված իրավունքների վերականգնման համար:

Արդ, Արեւմտահայոց Ազգային Համագումար միջազգային կազմակերպության նորընտիր Ազգային Խորհուրդը դիմում է արեւմտահայոց բոլոր կառույցներին, համայնքներին, եկեղեցական-կրոնական մարմիններին, գաղթոջախների եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչներին, կապ հաստատել ԱԱՀ-ի հետ կազմակերպելու համար խորհրդակցական հավաքներ եւ հանդիպումներՙ Արեւմտահայոց 4-րդ համագումարի նախապատրաստմանը եւ անցկացմանը մասնակցելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ