RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1495, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔԸ` ՆՎԱԶԵԼ ՄՈՏ 1 ՏՈԿՈՍՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարվա` 2014-ի հունվար-օգոստոսին ՀՀ բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան կատարված ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումները կազմել են 1 մլրդ 153 մլն 337 հազար դոլար: Հայաստանից դեպի արտերկիր դարձյալ ոչ առեւտրային նպատակով կատարվել են 226 մլն 382 հազար դոլարի դրամական փոխանցումներ: Արդյունքում ոչ առեւտրային նպատակով գումարների զուտ ներհոսքը Հայաստան կազմել է 926 մլն 955 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ տեղեկագրից:

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա` 2013-ի հունվար-օգոստոսին Հայաստան էր փոխանցվել 1 մլրդ 139 մլն 345 մլն դոլար, Հայաստանից դեպի արտերկիր` 202 մլն 996 հազար դոլար եւ զուտ ներհոսքը դեպի մեր երկիր կազմել էր 936 մլն 349 հազար դոլար:

Այսինքն, այս տարվա առաջին 8 ամիսներին դեպի Հայաստան դրամական փոխանցումներն ավելացել են, բայց գումարների զուտ ներհոսքը դեպի Հայաստան փոքր-ինչ` մոտ 10 մլն դոլարով կամ 1 տոկոսով նվազել է: Դա պայմանավորված է երկու գործոնով` Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների աճն ավելի մեծ է եղել, քան ներհոսքը, դրամական փոխանցումներ ուղարկող հիմնական երկրից` Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումները նվազել են:

Որքա՞ն են նվազել փոխանցումները Ռուսաստանից

Ռուսաստանի Դաշնությունից նույն ժամանակահատվածում Հայաստան է փոխանցվել 958 մլն 159 հազար դոլար, Հայաստանից դեպի Ռուսաստան` 128 մլն 423 հազար դոլար, գումարային զուտ ներհոսքը Ռուսաստանից Հայաստան` 829 մլն 736 հազար դոլար: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեպի Հայաստան Ռուսաստանից փոխանցվել էր 972 մլն դոլար, Հայաստանից դեպի Ռուսաստան` 114 մլն դոլար, փոխանցումների զուտ ներհոսքը Ռուսաստանից կազմել էր 858 մլն դոլար:

Փաստորեն, դրամական փոխանցումների առյուծի բաժինը շարունակում է գալ Ռուսաստանից` 926 մլն 955 մլն դոլար ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումների դեպի Հայաստան զուտ ներհոսքից 829 մլն 736 հազար դոլար բաժին է ընկնում Ռուսաստանին: Միաժամանակ, նվազել են այդ երկրից դեպի Հայաստան փոխանցումների թե՛ ընդհանուր ծավալը, թե՛ զուտ ներհոսքը , ինչը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացմամբ, որի հիմնական պատճառը Արեւմուտքի արգելքներն են այդ երկրի նկատմամբ եւ նավթի գների շարունակվող անկումը, ինչը նույնպես, շատ մեկնաբանների կարծիքով, ԱՄՆ կողմից արվում է Ռուսաստանի բյուջետային մուտքերին հարվածելու համար:

Ռուսաստանին հաջորդում են ԱՄՆ-ն եւ Ղազախստանը

Երկրորդ երկիրը, որտեղ ապրող հարազատներից դրամական փոխանցումներ են ստանում հայաստանցիները, ԱՄՆ-ն է: Այդ երկրից այս տարվա 8 ամիսներին դեպի Հայաստան է փոխանցվել 64 մլն 650 հազար դոլար, Հայաստանից դեպի ԱՄՆ` 22 մլն 983 հազար դոլար, գումարային զուտ ներհոսքը ԱՄՆ-ից Հայաստան կազմել է 41 մլն 666 հազար դոլար:

Երրորդը Ղազախստանն է: Այդ երկրից Հայաստան է փոխանցվել 18 մլն 401 հազար դոլար, Հայաստանից դեպի Ղազախստան` 2 մլն 288 հազար դոլար, գումարային զուտ ներհոսքը Ղազախստանից Հայաստան կազմել է 16 մլն 112 հազար դոլար:

Մտադրություն 1800 աշխատատեղ ապահովող պոչամբարների վերամշակման ձեռնարկություն ստեղծելու մասին

Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին, որով ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը եւ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակման ձեռնարկություն պետք է ստեղծեն: Նախնական հաշվարկներով, ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն դոլար, կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ: Ինչպես նշեց հարցը ներկայացնող էներեգտիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանը, գործարանի կառուցման բիզնես պլանը կներկայացվի առաջիկա 2 ամսվա ընթացքում: Ակնկալվում է, որ այս նախագծի իրագործումը բացի տնտեսական արդյունավետությունից, լուրջ բնապահպանական խնդիրներ կլուծի, քանի որ նախատեսում է վերամշակել հանքային լցակույտերի 98 տոկոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ