RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1259, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում կազմակերպում է հանդիպում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող եւ այլ համայնքների (որոնց ներկայացուցիչները կարող են Ընկերությունը դիտարկել որպես իրենց հնարավոր գործատու) մշտական եւ ժամանակավոր ազգաբնակչության, գյուղապետարանների եւ քաղաքապետարանների, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, Ընկերության աշխատողների, Ընկերության գործունեության տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերի, հայաստանյան եւ միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանության մասնագետների, հասարակական ակտիվիստների, ԶԼՄ ներկայացուցիչների, պատմության եւ մշակույթի հուշարձանների ուսումնասիրության եւ պահպանության ոլորտում գործունեություն ծավալող անձանց եւ կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի տան դահլիճում:

Հանդիպման օրակարգում հետեւյալ հարցերն են.

1. Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման եւ գործունեության ծրագրի շահառուների ներգրավման պլանի լրամշակված տարբերակի նախագիծը:

2. Համայնքներից սննդամթերքի գնման ընթացակարգը:

3. Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի փակման պլանի նախագիծը:

4. Պտղատու այգիների հիմնմանՙ «Մանես» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շարունակականության ապահովման հարցերը:

5. Այլ հարցեր:

Ընկերությանՙ ք. Երեւան, Խանջյան 19 հասցեով եւ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ եւ Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ եւ այլ հաղորդագրություններՙ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված եւ այլ հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ կարող եք ուղարկել նաեւ էլ. փոստովՙ pr@vallex.com հասցեով:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ եւ կառուցողական մասնակցություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ