RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1421, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՆՀԱՍՑԵ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ ես փոքր էի, վստահ էի, որ «վատ մարդիկ» կրթություն չստացած մարդիկ են: Այսինքն «համալսարանում սովորողները», առավել եւս այն ավարտածները, իմ` այն ժամանակվա կարծիքով, չէին կարող լինել «վատ մարդիկ»: Արդեն բուհում սովորելիս ես ոչ միայն հասկացա,այլեւ հանդիպեցի մարդկանց, ովքեր, չնայած սովորում էին հենց մեր համալսարանում,կամ այն ավարտել էին, բայց «լավ մարդիկ չէին». քանի որ ես այդ ժամանակ գիտեի նաեւ «սրիկա» բառն ու դրա նշանակությունը, նրանց, գոնե ինքս ինձ համար, անվանում էի «սրիկա»: Աստիճանաբար ինձ համար պարզ դարձավ մեկ այլ ճշմարտություն. սրիկաներ լինում են նաեւ բարձրագույն կրթություն ստացածների մեջ, ավելինՙ վերջիններս կրթություն ստացած լինելու պատճառով անհամեմատ ավելի վտանգավոր են անուս դեմքերով եւ էությամբ սրիկաներից:

Արդեն բուհն ավարտելուց հետո մեկ այլ ճշմարտություն բացահայտեցի. սրիկաները կարող են ոչ միայն բարձրագույնավարտ լինել, այլեւ` պետական պաշտոն ստանալ, ավելինՙ համաժողովրդական ընտրությունների արդյունքում ընտրվել պետական այս կամ այն պաշտոնին: Այս պարագայում, ընդ որում, ամենեւին կարեւոր չէ սրիկայի կերպը` նա անո՞ւս սրիկա է, թե՞ բարձրագույնավարտ: Մեզանում հիմնականում առաջին տարբերակն է լինում, գուցե որովհետեւ մեզանում քաղաքականությամբ զբաղվելու համար խելք առանձնապես պետք չէ, ավելինՙ դրա առկայությունը կարող է եւ խանգարել` քաղաքական հաջողությունների հասնելու տեսակետից:

Միայն մեկ անգամ ընդդիմության (կարեւոր չէՙ ինչ կազմի) հանրահավաքին ներկա գտնվելը բավարար է, որպեսզի հասկանաս` «իշխանությունը համատարած սրիկաներ են»: Ոմանք այս «բացարձակ ճշմարտությունն» ասում են ուղիղ, չփացնելով, ոմանք ավելի նուրբ, ելնելով էթիկայի որոշակի նորմերից, բայց դրանից իրավիճակը չի փոխվում. ժողովրդի` գոնե հանրահավաք գնացող մասը ինչպես եկել էր հանրահավաքին` վստահությամբ, որ «այս իշխանությունները» (կարեւոր չէ, թե որ) սրիկա է, այնպես էլ հեռանում է հրապարակից` նույն վստահությամբ:

Եվ քչերն են խոսում մեկ այլ «բացարձակ ճշմարտությունից»: Սրիկայությունն առհասարակ ազգություն, տարիք, կրոն, քաղաքական կողմնորոշում, անգամ սեռական կողմնորոշում չի պահանջում. այսինքն սրիկաներ կարելի է գտնել ինչպես համալսարաններում, այնպես էլ դրանցից գաղափարապես տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու: Հետեւաբար, եթե իշխանության մեջ սրիկաներ կան (իսկ չլինել չեն կարող), ուրեմն սրիկաներ կան նաեւ ընդդիմության մեջ: Մեծ հաշվով սա նշանակում է, որ ժողովուրդը` իշխանություն-ընդդիմություն պայքարի մեջ մշտապես կանգնած է սրիկաների եւ այլ սրիկաների միջեւ ընտրություն կատարելու երկընտրանքի առջեւ, քանի որ, եթե անգամ քաղաքական այս կամ այն բեւեռում գերակշռում են ոչ սրիկաները, միեւնույն էՙ տվյալ ուժի իշխանության գալուց հետո սրիկաները, թեկուզ փոքրամասնություն կազմելով, սկսում են գլխավորել բեւեռը, եւ սրիկայությունը հենց դա է:

Հ.Գ.- Մի առիթով հանրահայտ Բեռնարդ Շոուն իր հրապարակումներից մեկը վերնագրեց` «ԱՄՆ սենատորների կեսը սրիկաներ են»: Հաջորդ օրը, հասկանալիորեն, Շոուի այս հրապարակումը մեծ արձագանք ունեցավ, ԱՄՆ սենատորների «կեսը» հերքում պահանջեց, ինչը եւ Շուոն արեց, ի դեպ, թերթի հաջորդ համարում հանդես գալով մեկ այլ հրապարակմամբ, որը վերնագրել էր` «ԱՄՆ սենատորների կեսը սրիկաներ չեն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ