RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1339, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՖՐԻԿՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԸ

Պ. Ք.

«Վերջին 25 տարիներին սովից տառապողների թիվն աշխարհում պակասել է Չինաստանի եւ Հնդկաստանի նման մեծ երկրներում, ինչպես նաեւ Վիետնամում թերսնման կտրուկ նվազման պատճառով։ Սակայն իրավիճակը քիչ է բարելավվել ուրիշ, մանավանդՙ ժողովրդագրական զգալի աճ ունեցող երկրներում», ընդգծում է «Էներգիայի վերականգնելի աղբյուրների խմբի» ներկայացուցիչ Մարի-Նոել Ռեբուլեն, որի խոսքերը մեջբերում է «Մոնդ» օրաթերթը։ Այդ կազմակերպությունն ուսումնասիրում է կլիմայական փոփոխությունների հետեւանքները երկրների զարգացման վրա։ Նրա խոսքերով, աղքատ երկրների բնակչությունը «էլ ավելի խոցելի է դառնում այդ փոփոխությունների հետեւանքով»։

Երկրների եւ տարածաշրջանների տարբերությունները շոշափելի են։ «Հույժ տագնապալի» ճանաչված 16 երկրների մեջ առավել ծանր է Էրիթրեայի եւ Բուրունդիի վիճակը։ Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներւմ 2000 թ.ից հետո մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության տոկոսը թեեւ նվազել է, բայց իրավիճակը մնում է խիստ անկայուն, նշում է IFBRI-ն։ Առավել ծանր վիճակում գտնվող աֆրիկյան այդ երկրներին հաջորդում է Հարավային Ասիան։ Այդ երկու տարածաշրջանների երկրների վիճակը ընդհանուր առմամբ գնահատվում է որպես տագնապալի»։ Աֆրիկայում միայն Գանան է 1990-ից ի վեր հասել զգալի հաջողությունների. մանկական մահացությունը եւ քաշի անբավարարությունը կրճատվել են 40 տոկոսով, թերսնվողների թիվը միայն 1990-1992 թթ. կրճատվել է 44 տոկոսով, 2011-2013 թթ.ՙ եւս 5 տոկոսով։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ