RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1287, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՍՔՈՂՎԱԾ ՍՈՎԸ ՀԱՃԱԽ ԱՆՏԵՍՎՈՒՄ Է

Պ. Ք.

IFPRI-ի այս տարվա զեկուցագրում խոսվում է «էական, բայց հաճախ անտեսված» մի աղետիՙ «սքողված սովի» մասին։ Թերսնման այդ ձեւն առկա է, երբ մարդկանց ընդունած վիտամինների, հանքանյութերի եւ միկրոտարրերի (ցինկ, յոդ, երկաթ եւ այլն) քանակությունն անբավարար է առողջությունը պահպանելու եւ օրգանիզմի բնականոն զարգացում ապահովելու համար։ Այս գործոնը հաշվի առնելու դեպքում աշխարհում թերսնվողների թիվը պաշտոնապես ընդունված 805 միլիոնից կհասնի 2 միլիարդի։ (805 միլիոնը ՄԱԿ-ի Սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպությանՙ FAO-ի տվյալն է)։

Սքողված սովի հետեւանքները կարճ ժամանակում չեն երեւում, բայց վերջին հաշվով կատարում են իրենց սեւ գործը. մայրական եւ մանկական մահացության աճ, ֆիզիկական խեղումներ, իմունային համակարգի եւ մտավոր կարողությունների թուլացում։ Ամեն տարի թերսնման հետեւանքով մահացող 3,1 միլիոն երեխաներից 1,1 միլիոնը սքողված սովի զոհերն են։

Առողջական խնդիրներից բացի, այդ աղետը «լրջորեն վնասում է երկրների տնտեսությանըՙ նվազեցնելով արտադրողականությունը»։ IFPRI-ի տվյալներով, այն 0,7-ից մինչեւ 2 տոկոսով կրճատում է նոր զարգացող երկրների ՆՀԱ-ն։ Հնդկաստանում այդ կորուստը 1 տոկոս է, Աֆղանստանումՙ 2,3 տոկոս։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ