RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿԵՆՍԱԳԻՐ ՀԱՐՐԻ ՈՒԱՅԼԻԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Հ. Ծ.

Ուեսթ Բլումֆիլդ Թաունշիփի (ԱՄՆ) նախկին բնակիչ Հարրի Ուայլին ճանաչում ձեռք բերեց հրատարակելուց հետո «Մահվան բժիշկ» հորջորջված Ջեկ Գեւորգյանի կենսագրական «Դուք չգիտեք Ջեկին» («You Don՛t Know Jack») հատորը, որը նաեւ հեռուստատեսային ֆիլմի վերածվեց Ալ Պաչինոյի դերասանական փայլուն կատարումով:

Դետրոյթի «Օուքլենդ Պրես» պարբերականի փոխանցմամբ էվտանազիայիՙ գթասրտությամբ հիվանդին ինքնասպանության մղելու փորձը Գեւորգյանն առաջին անգամ 1999-ին է կիրառել, օգնելով, որ Պորտլենդի (Օրեգոն) բնակիչ, Ալցհայմերի հիվանդությամբ տառապող Ջանեթ Էդկինսը հավիտենական քուն մտնի: Հետագայում Գեւորգյանը խոստովանել է, որ 130 հիվանդների վրա է նույն փորձը կատարել: Գեւորգյանը 8 տարի բանտում անցկացնելուց հետո 2007-ին ազատ արձակվեց, այն պայմանով, որ այլեւս չի զբաղվելու էվտանազիայով: Չորս տարի հետո, 83 տարեկանում նա վախճանվեց:

Ուայլիի երկրորդ գիրքը, դարձյալ Գեւորգյանի կենսագրության վերաբերյալ, կրում էր «Մահացողի եւ մահացածի միջեւ» (Between the Dying and the Dead) խորագիրը: Դրանից հետո նա վերջերս լույս ընծայեց իր երրորդՙ «Կոնֆեդերացիայի (համադաշնության) երկրորդ հայրերը» (The Second Fathers of Confederation) գիրքը, որտեղ ուրվագծվում է Հենրի Ֆորդ IV-ի եւ «Ջեներալ Մոթորզ» ընկերության վարչության նախագահի անցած ճանապարհը: Նրանք հանուն իրենց համընդհանուր շահերի հիմնում են քաղաքական երրորդ կուսակցությունը:

«Ես ուսումնասիրություններ կատարեցի Մ. Նահանգներում եւ այլուր գործող քաղաքական կուսակցությունների վերաբերյալ եւ պարզեցի, որ նրանց ներկայացրած ծրագրերում բավական շատ են հույսերն ու երազանքները, բայց չափազանց քիչ են դրանց հասնելու ճանապարհները», ասել է գրողը, որ մասնագիտությամբ ավտոմոբիլային ինժեներ է: Գեւորգյանը եղել է նրա հարեւանը: Նա 74 տարեկան է եւ ունի Մ. Նահանգների եւ Կանադայի երկքաղաքացիություն: Ժամանակին ծառայել է կանադական բանակում: 2001-ին Շոտլանդիայում ներկայացրել է Մ. Նահանգների Քըրլինգ (Curling) ասոցիացիան: Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ