RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1116, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ» ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՌԱԶՄՕԴԱՆԱՎԵՐ

Պ. Ք.

Սիրիական ընդդիմության լոնդոնյան Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը հաղորդում է, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մտադիր են օգտագործել սիրիական եւ իրաքյան բանակներից իրենց խլած օդանավերն ու ուղղաթիռները: Կազմակերպության տվյալներով, գրոհայիններն ունեն առնվազն երեք «Միգ-21» ռազմօդանավ: Օդաչուների ուսուցումն իրականացվում է Հալեպի շրջակայքում: Որպես հրահանգիչներ հանդես են գալիս իրաքցի դասալիք օդաչուները: Օգտագործվում է Հալեպի մերձակա «Ջարահ» ավիաբազան:

Կազմակերպության տնօրեն Ռամ Աբդուլ-Ռահմանը հայտարարել է, որ ահաբեկիչներին մարզող օդաչուները իրաքյան բանակում ծառայել են Սադդամ Հուսեյնի օրոք:

ԱՄՆ-ի ներկայացուցիչները կասկածում են, թե ջիհադիստների օդուժը կկարողանա ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա: Ջիհադիստների ձեռքն անցած ռազմօդանավերն ու ուղղաթիռները վաղուց հնացած են, իսկ պահեստամասերի պակասը էլ ավելի կդժվարացնի անհրաժեշտ տեխնիկական մակարդակի ապահովումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ