RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1068, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ

Հ. Ծ.

"ONE Armenia" ոչ շահութաբեր ֆինանսավորման կառույցը, ստեղծված 2012-ի սեպտեմբերին Հայաստանում շոշափելի փոփոխություններ առաջացնելու նպատակով, նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Այս անգամ որոշել է սարքավորել մի լաբորատորիա, որը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերական համայնքներին հայտնաբերելու թունավոր նյութերի առկայությունը իրենց հողում եւ ջրում, եւ որոշելու երեխաների արյան մեջ կապարից թունավորման աստիճանը: Դրա համար տրամադրելու է 29 հազար դոլար:

Ներկայիս, ըստ հաղորդագրության, 400 հանքեր են գործում Հայաստանում, որոնցից 22-ը ակտիվ մետաղների հանքեր են, որոնք թույլ վերահսկողության պայմաններում կարող են մթնոլորտի թունավորման աղբյուրներ դառնալ: «Բլեքսմիթ ինստիտուտի» (Blacksmith Institute) եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծանր մետաղների խիտ կուտակումներ գոյություն ունեն հանքարդյունաբերական շատ համայնքներում, որտեղ երեխաները խաղում են, մեծահասակները աճեցնում իրենց բերքը:

Լաբորատորիայի ֆինանսավորումը ծառայելու է խիստ վերահսկողություն ծավալելու եւ հնարավորինս նվազեցնելու թունավորման աստիճանը, դրանով իսկ փրկելով հարյուրավոր մարդկանց կյանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ