RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 16:57:37Ալիևն անվանեց Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման պայմանը
2020-09-30 13:59:17Իրավիճակը Արցախում․ ոչնչացվել է ՏՕՍ-1Ա
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1471, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ՄԱՐԴԱՆՄԱՆ» ՌՈԲՈՏՆԵՐ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Պ. Ք.

Ճապոնիայում հանրությանը ներկայացվել են Pepper «մարդանման» ռոբոտներ, որոնք կարողանում են շփվել մարդու հետ եւ նույնիսկ, ըստ հեղինակների, «հույզեր զգալ»: Պատրաստվել է 200 փորձանմուշ: Pepper-ը վաճառքի կհանվի 2015 թ. սկզբներին, հաղորդում է Japan Times թերթը:

Pepper-ը ցուցահանդեսի այցելուների հետ զրուցել է սիրո եւ մարդկային հարաբերությունների բարդ թեմաների շուրջը:

Նորագույն ռոբոտը հանդերձավորված է բազմաթիվ տվիչներով, որոնք նրան թույլ են տալիս զգալ, թե զրուցակիցներն ինչպես են արձագանքում իր այս կամ այն խոսքին: Pepper-ի գլխում տեղադրված են եռաչափ լազերային տվիչ եւ երկու գունավոր տեսախցիկ: Ռոբոտի հիանալիորեն մշակված ձեռքերն ունեն տվիչներ, որոնք զգայուն են հպումների նկատմամբ:

Ռոբոտի կրծքի վրայի 10 դյումանոց զգայուն էկրանը միացված է NAOqi05 օպերացիոն համակարգով գործող համակարգչին: Համակարգը «մարդանման» ռոբոտին հնարավորություն է տալիս օգտագործել հույզերի ճանաչման ծրագիր: Գիտնականները մտադիր են եկող տարի Pepper-ը հանդերձավորել ինքնակրթության գործառույթով, ինչը նրան թույլ կտա մարդկանց հետ շփվելու փորձ կուտակել եւ չկրկնել անցյալի սխալները:

Ռոբոտի հասակը 1,2 մետր է, քաշըՙ 28 կիլոգրամ: Սպասվում է, որ էլեկտրոնային զրուցակիցը կարժենա 1930 դոլար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ