Ընդդիմության, կամ ինչպես իրենք են իրենց կոչումՙ ոչ իշխանական ուժերի հոկտեմբերի 24-ի հանրահավաքը պատասխանների փոխարեն բազմաթիվ նոր հարցեր ու հարցադրումներ առաջադրեց, որոնք ներքաղաքական վերլուծությամբ զբաղվողներին, եւ ոչ միայն նրանց, քննարկման առատ նյութ մատակարարեցին:
Հինգշաբթիՙ հոկտեմբերի 30-ին Շվեդիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը: Դրանով Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության գործընթացը նոր հուն կմտնի, մեկնաբանեց արտգործնախարար Մարգոտ Վալլսթյոմըՙ հույս հայտնելով, թե ԵՄ այլ երկրներ կհետեւեն իրենց օրինակին: Պաղեստինցիները ողջունել են որոշումը, Իսրայելըՙ խիստ քննադատել: Պաղեստինը ձգտում է Իսրայելի գրավյալ տարածքներըՙ Հորդանան գետի արեւմտյան ափն ու ...
Հարավկորեացի օրենսդիրներից մեկի օգնականը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չոն Ինը վերջերս Աշխատանքային կուսակցության 10 բարձրաստիճան անդամների մահապատժի է ենթարկել հափշտակումներ կատարելու եւ հարավկորեական հեռուստասերիալներ դիտելու մեղադրանքներով: Այս տարի մահապատժի ենթարկված պաշտոնյաների թիվը հասնում է հինգ տասնյակի, հաղորդում է Բլումբերգ գործակալությունը:
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո հանրության մտածող հատվածը փորձում է լուծել գլուխկոտրուկը` ի՞նչ են ուզում հանրահավաք հրավիրող բազմատարր հարթակի ղեկավարներն ու նրանց վերադաս-ԲՀԿ առաջնորդը, ի՞նչ կա այն «եթեի» տակ, որ ասաց Ծառուկյանը («եթե իշխանությունը շարունակի անտեսել եւ մերժել համաժողովրդական շարժման պահանջները, կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում եւ արտահերթ ընտրություններ»), եւ ընդհարապես` ...
«Ազգի»-ի այս տարվա հրապարակումներից մեկում պատմել էինք ՌԴ մայրաքաղաքում ապրող եւ աշխատող բազմաթիվ հայ բժիշկների մասին, ովքեր տարիների իրենց վաստակով ու փորձառությամբ կարողացել են Ռուսաստանում հարգանքի եւ ճանաչման արժանանալ: Իսկ բոլորովին վերջերս ներկայացրել էինք 2013 եւ 2014 թվականների արդյունքներով ՌԴ առողջապահության նախարարության կողմից անընդմեջ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցնող Մոսկվայի «Մոսիտալմեդ» ...
Լիբանանի քաղաքացիական պատերազմին, աւելի քան 200.000 հաշուող հայկական գաղութը պարպուեցաւ զգալի կերպով: Անոնց երեք քառորդը արտագաղթեց, եւ ջախջախիչ մեծամասնութեամբ՛ Միացեալ Նահանգներ: Իրանեան յեղաշրջումին մեծ թիւով պարսկահայեր շունչերնին առին նոյնպէս Միացեալ Նահանգներ, ինչպէս որ տարիներու ընթացքին պոլսահայերն ալ նոյնը ըրին:
Թարգմանաբար ստորեւ ներկայացվող հոդվածը եւս մի վառ օրինակ է Ադրբեջանի նավթա-դոլարա-խավիարային քաղաքականության, որ գործում է անխափան, ամենուրեք: Այս անգամվա «կերուխումը» մեկնաբանում է Ամերիկա-հրեական կոմիտեի լոսանջելեսյան մասնաճյուղի տնօրեն րաբբի Մարկ Դայամոնդը: Հոդվածը, որն արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը», լույս է տեսել «Jewish Journal of Los Angeles» հրեական պարբերականում:
Կիրակի օրն Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ընտրական հանձնաժողովների արձանագրություններն ավելի քան 98 տոկոսի մշակումը ցույց տվեց, որ խորհրդարանում տեղեր են ապահովել 6 կուսակցություն եւ ընտրական դաշինք: Ընտրարշավի առաջատարը վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատն» է, որը չնչին առավելություն ունի նախագահական «Պետրո Պորոշենկոյի դաշինքի» նկատմամբ: «Ժողովրդական ճակատը» ստացել է քվեների ...
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում երեքշաբթի օրը ելույթ ունենալովՙ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության ներկայիս պատկերը «անչափ մռայլ է»:
«Յու Էս Էյ թուդեյ» թերթի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Սյուզան Փեյջը Սպիտակ տան լրագրողների ընկերակցության սեմինարում ելույթ ունենալով հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս կառավարությունը մամուլի համար «Ամենից խիստն ու վտանգավորն է» երկրում լրագրության ամբողջ պատմության մեջ: Այդ մասին հաղորդում է «Վաշինգտոն փոստ» թերթը:
Բարձր մակարդակի փարիզյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը որոշ «մանրամասնություններ» է փոխանցել, որոնք, ըստ էության, նոր ոչինչ չեն ասում: Նրա խոսքերով, Փարիզում եղել է «խաղաղության մեծ պայմանագրի վրա աշխատանք սկսելու առաջարկ», իսկ կողմերի միջեւ վստահության մթնոլորտ կձեւավորվի, «եթե առաջընթաց լինի»: Մամեդյարովը կարծում է, որ «երբ ադրբեջանական տարածքներում հայկական զինված ...
Հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր աշխատանքային օրվա մեծ մասն անցկացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Նախ նա Ելիսեյան պալատում ընդունեց Իլհամ Ալիեւին, առանձնազրույց ունեցավ, ապա առանձին զրուցեց Հայաստանի նախագահի հետ, որից հետո, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը առանձին հանդիպում ունեցան` «տետ-ա-տետ» ֆորմատով, հյուրընկալ նախագահի նախաձեռնությամբ, այնուհետեւ երկու նախագաներին ...
Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD-ի Tagesschau (թրգ.ՙ «Օրվա պատկեր») լրատվական հաղորդման մեկնաբանը Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի Բաքվում կայացած այցի առիթով հոկտեմբերի 23-ին ծանուցեց, թե պաշտոնական Բեռլինը երկրի ղեկավարությանը զգուշացրել է պահանջներն իրականացնելիս եվրոպական արժեքները չշրջանցել, նկատել տալով դիտորդների այն գնահատականը, թե նախագահ Ալիեւի կառավարման ոճը միապետական է (ավտորիտար)։ Մարդու իրավունքների պաշտպանները ...
«Հայերի ցեղասպանության զոհերը դառնալու են քրիստոնեական հավատի հաղթողներ», պատգամեց «Նոթր դամ» համալսարանի եկեղեցական ծեսերի պրոֆեսոր, դոկտ. Մաքսուել Ջոնսոնը հոկտեմբերի 9-ին Զոհրապ տեղեկատվական կենտրոնում (ԶՏԿ) կայացած դասախոսության ժամանակ, հաղորդում է վաստակաշատ լրագրողուհի Ֆլորենս Ավագյանը Մ. Նահանգներից:
Անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքների փոփոխություններին, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստները, իսկ չաշխատող հղի կանանց հատկացնել նվազագույն աշխատավարձի չափով նպաստ, երեկ, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն: Կարծում ...
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի` կառավարության հավանությանն արժանացած փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ զոհված զինծառայողի ընտանիքի անդամը պարգեւավճարի իրավունք ունիՙ անկախ աշխատելու հանգամանքից, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակվածՙ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն վճարվում է պարգեւավճար, որի չափը չի կարող պակաս լինել կերակրողին ...
Կառավարությունը երեկ փոփոխություններ կատարեց «Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներմուծելու մասին» որոշման մեջ, ըստ որոնց, ստեղծվում են գոմեշի մսի ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանցՙ համապատասխան չափանիշներին համապատասխանելիության ստուգման պատշաճ մեխանիզմներ: Ինչպես նշեց հարցը ներկայացնող գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սահմանվում է, որ հնդկական այն ձեռնարկությունը, որտեղից Հայաստան ներմուծվում է գոմեշի ...
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից տեղեկացանք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՀԲ Doing Business 2015-ի (Գործարարություն 2015) բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակում: Մասնավորապես, Հայաստանը 2014թ.-ի 49-րդ վարկանշային դիրքից 2015թ.-ին տեղափոխվել է 45-րդ վարկանշային դիրքը 189 երկրների մեջ: Այս առաջընթացը հնարավոր է եղել շնորհիվ մեր երկրում բիզնես սկսելը դյուրացնելուՙ գրանցմանը հաջորդող ...
Կարելի էր տարբեր կերպ սկսել այս հոդվածը, օրինակՙ անեկդոտ պատմելով, ցանկալի է հին եւ տափակ, կամ «հարգելի եւ սիրելի ժողովուրդ, ես այսօր այստեղ եմ, ձեր կողքին եմ« թերեւս քաղաքական լուրջ կոդ պարունակող հայտարարությամբ, կամ պարզապես ասելով` «Բարեւ», բայց մենք որոշեցինք այս պատմությունը սկսել ֆուտուրիստական ժանրով: Այսպես, Սփյուռքի մեր հայրենակիցները, արձագանքելով ...
Երբ 1988-ից սկսած Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում մարդիկ` մենք, բռունցքներս վեր բարձրացրած «Ղարաբաղ», «միացում» եւ «անկախություն» էինք գոչում, մեզ ասում էին, մենք համոզված էինք, որ պետություն էինք ստեղծում եւ ստեղծեցինք: Համենայն դեպս շարժման արդյունքում մենք ունեցանք մեր Սահմանադրությունը, զինանշանը, հիմնը, դրոշը, ամեն մեկս մեր անձնագրերը, անգամ` Ղարաբաղը, եւ, իհարկե, մեր ...
Երեկ zham.am կայքին տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքն է անդրադարձել հոկտեմբերքսանչորսյան իր ելույթիի ուղերձներին, փաստորեն լրացուցիչ պարզաբանումների կարիք զգալով: Նա ասում է, որ Հայաստանի տնտեսական վիճակը ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը, որ` պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է, ու մենք երկար ժամանակ չունենք, ...
Արվեստի գործերի ռուսաստանյան շուկան լեցուն է կեղծված աշխատանքներով: Ավանտյուրիստները, որոնց թվում նկարների վաճառքով զբաղվող միջնորդներն են, երբեմն նաեւ թանգարանի աշխատակիցներ ու փորձագետներ մեծ փողեր են աշխատում: Նրանք լավ գիտեն հանրահայտ հավաքորդներինՙ կոլեկցիոներներին, գիտեն, թե ինչպիսի գործեր են նախընտրելի: Մեծ ճանաչում ունեցող «ՁՐՌցՎՒ» թանգարանի սեփականատեր Եմելյան Զախարովը կարծում է, որ այս ...
Կալիֆոռնիայի հյուսիսային շրջանի առաջին ատյանի դաշնային դատարանում քննվող «Վիասֆեր Ինթերնեշնլ, Ինք.»-ն ընդդեմ Արամ Վարդանյանի» գործով երդվյալ ատենակալները սեպտեմբերի 24-ին եւ 25-ին Արամ Վարդանյանին մեղավոր են ճանաչել հայցապահանջի մեջ ներառված բոլոր կետերով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երկրի` առանցքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապեսՙ Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ), արտակարգ իրավիճակներում տեղեկատվության եւ տվյալների անվտանգության կառավարման, ինչպես նաեւ պետական կարեւորագույն ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
2000թ.-ից սկսած, արդեն 14 տարի Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունը, «Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագրի շրջանակներում, Հայաստանի տարբեր շրջանների դպրոցների ուսուցիչներին դրամական օգնություն է տրամադրում: Թեքեյան մշակութային միության կենտրոնական գրասենյակի (Բոստոն) նախկին տնօրեն Գեւորգ Մարաշլայնը «Ազգ»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց. «Երբ այս ծրագիրը սկսեցինք, Հայաստանի ուսուցիչների սոցիալական վիճակը բավականին ծանր ...
Երեւանում կստեղծվի չինարեն թեքումով հայկական դպրոց: Ուսուցումը կլինի հայկական հենքով, բայց կունենա չինարենի եւ չինական մշակույթի ուսումնասիրման դասաժամեր: Այս մասին լրագրողներին հայտնեց կրթութան եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա տեղեկացրեց, որ դպրոցի ստեղծումը հայ-չինական «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» 2012-ին կնքված համաձայնագրերի շրջանակներում է եւ չինական կողմը պետք է կատարի մոտ 8 ...
Վերջին տարիներին Երեւանում եւ արվարձաններում սկսել է ժողովրդականություն գտնել թաղման, ավելի շուտՙ հուղարկավորության արարողությունները նախորոշված մի քանի եկեղեցիներում, ինչպես նաեւ որոշ հիվանդանոցների մերձակա տարածքներում ստեղծված սգո սրահներում կատարելու ձեւը, որը, ընդունենք, անհամեմատ ավելի լուրջ, զուսպ եւ քաղաքակիրթ միջոց է հարազատին դեպի անդենական ճանապարհելու: Սակայն նախանշված եկեղեցիներից մեկը, որտեղ թույլատրվում է ...
Մոտենում է ձմեռն իր սառնամանիքով, ձյունածածկ լանջերով ու անհյուրընկալ բնությունով: Մարդու անհեռանկար գործունեության պատճառով համարյա ոչինչ չի մնացել, որ կենդանական աշխարհն էլ ձմռանը դիմանա: Բնական տարածքները կրճատելովՙ մարդը նվազեցրել ու վերացրել է կենսաբազմազանության գոյության պայմաններըՙ հանգեցնելով բնական հավասարակշռության բազմաթիվ խախտումների: Անցյալի սկյուռիկներով ու նապաստակներով լեցուն անտառներն այլեւս չկան, եղնիկներն ու ...
Եվրոպայի կենտրոնում գտնվող այս երկիր հերթական այցի ընթացքում հայրենակցի հետ հանդիպումը մտորելու հերթական առիթը տվեց: Զրուցակիցս երեք երեխաների հայր երիտասարդ սիրիահայ էր:
Գլախո Զաքարյանը ծնվել է 1905 թվականի ապրիլի 26-ին, Թբիլիսիում, արհեստավորի ընտանիքում: Ապագա երաժիշտը 14 տարեկան հասակում կորցնում է ծնողներին: Այս հանգամանքը նրան զրկում է ուսումը շարունակելու հնարավորությունից, եւ նա ստանում է միայն նախնական կրթություն: