RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1568, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նոյեմբերի 5-19-ը մարդահամար է անցկացվում Վրաստանում: Այս մասին հայտարարվել էր դեռեւս նախորդ տարի: Մինչեւ հիմնական փուլը տեղեկացվել էր, որ մարդահամարի առաջին փուլում վարձված գրեթե 4000 աշխատակիցները տնետուն այցելություններ կանեն` համապատասխան հարցաթերթիկներով: Իսկ արդեն նոյեմբերի 5-19-ը, որպես մարդահամարի երկրորդ փուլ, մոտ 15000 աշխատակիցներ հատուկ կազմված հարցաթերթիկներով հարցազրույցներ կանցկացնեն բնակչության հետ:

Ըստ վիճակագրական ծառայությունների հայտարարությունների, անցկացվում է նաեւ գյուղատնտեսական մարդահամար, որի միջոցով տեղեկություններ կհավաքվեն ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական գործունեության վերաբերյալ:

Մարդահամարի արդյունքները կհրապարակվեն քայլ առ քայլ, առաջին հրապարակումը կլինի մարդահամարի անցկացումից գրեթե վեց ամիս անց: Փաստացի 2015թ. մայիսին կարելի է ակնկալել որոշակի թվերի հրապարակում: Այդ համատեքստում հետաքրքրական կլինի տեսնել վրացական մարդահամարի հայկական համայնքին վերաբերող տվյալներն ու թվերը, հատկապես որ Վիրահայոց թեմի կողմից հատուկ հայտարարություն ու կոչ եղավ Վրաստանում բնակվող հայերին` «միանշանակ արտահայտել ու ընդգծել պատկանելիությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցուն` նշելով դա համապատասխան թերթիկում»:

Մարդահամարի տվյալները հետաքրքրական են ոչ միայն փոքրամասնությունների մասին տեղեկությունների առումով, այլեւ նույն այդ փոքրամասնությունների` ընտրություններում դերակատարության շուրջը շահարկումների համատեքստում:

1989թ.-ին անցկացված վերջին մարդահամարը, որը պաշտոնապես ներառում էր նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան, Վրաստանում գրանցել էր մոտ 5.5 մլն մարդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ