RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2163, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է»

3-րդ փառատոնը մոտեցավ իր ավարտին

Ռուսաստանի հայերի միության եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը մոտեցավ իր ավարտին: Սեպտեմբերի 1-ից մեկնարկած երգի փառատոնը իր շուրջը համախմբեց Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցների աշակերտներինՙ հնարավորություն տալով նրանց առավել հաղորդակից լինելու ռուսաց լեզվին. ռուսական մշակութային արժեքներին:

Արդեն երրորդ փառատոնն է, որ անց է կացվում Ռուսաաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ: Այդ ծրագրի իրագործմանը մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՌԴ «Ռուսկիյ միր» հիմնադրամը:

Սահմանված կանոնակարգի համաձայն փառատոնը պետք է անցկացվեր 3 փուլով` դպրոցական, մարզային, այդ թվում նաեւ Երեւանի քաղաքային եւ հանրապետական: Սակայն դպրոցական փուլի ավարտից հետո պարզվեց, որ այդ թվում հաղթած երեխաների թիվը բավականին մեծ է եւ հնարավոր չէ մարզային փուլով լսել բոլորին: Ուստի բոլոր մարզերում, մինչեւ մարզային փուլը անց են կացվել տարածքային (շրջանային) մի քանի փուլ: Միայն Երեւանում դպրոցական փուլի հաղթողների թիվը անցնում է հազարից, ինչի համար Երեւանում անցկացվեց լրացուցիչ տարածքային 5 փուլ, որում հաղթողներն էլ իրավունք ստացան մասնակցելու քաղաքային փուլին:

Ավարտվել են դպրոցական եւ մարզային փուլերը: Փառատոնի մասնակցության մասին տվյալները դեռեւս ամփոփված չեն, սակայն նախնական տվյալների հանաձայն, փառատոնն ընդգրկել է հանրապետության բոլոր դպրոցները: Փառատոնի թիրախ, կամ ինչպես ասում ենՙ նպատակային լսարանը կազմել է շուրջ 400 հազար դպրոցական: Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումների հետ ուղղակի կամ անուղղակի առնչվել է ավելի քան մեկ միլիոն մարդ` այդ թվում մանկավարժներ, աշակերտների ծնողներ, հանրապետության բնակչության լայն խավեր:

Յուրաքանչյուր տարածքային կամ մարզային փուլ վեր է ածվել իսկական տոնական համերգի:

Նոյեմբերի 21-ին, «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում տեղի ունեցավ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին մարզային փուլում հաղթած 90 մասնակից: Մասնակիցները հանդես եկան հետեւյալ ժանրերում` ռուսական ժողովրդական երգ, ռուսական հայրենասիրական երգ, ռուսական ռոմանս, ռուսական էստրադային եւ մանկական երգ, հայկական երգՙ ռուսերեն լեզվով:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, դպրոցների տնօրեններ, մանկավարժական, ծնողական կոլեկտիվների, հանրության լայն խավերի ներկայացուցիչներ:

Ներածական խոսքով բացելով հանրապետական փուլը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանը նշեց.

«Փառատոնը տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները, հաստատուն քայլերով մտավ հանրակրթական դպրոցներ եւ միաձուլվելով ուսումնադաստիարակչական աշխատանքներին, դարձավ նրա կարեւոր բաղկացուցիչ մասերից մեկը: Մրցույթը հանգեցրեց նրան, որ կտրուկ փոխվել է վերաբերմունքը ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի նկատմամբ:

Անցած տարիների ընթացում փառատոնի ծրագրում տեղի են ունեցել որակական լուրջ տեղաշարժեր: Այսպես, եթե նախկինում միայն երգի փառատոն էր, ապա այսօր այն բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներիցՙ 1. մրցույթ ռուսաց լեզվից (սա մտել է հենց 3-րդ փառատոնի ժամանակ), 2. երգի մրցույթ, եւ 3. ռուսաց լեզվի եւ ռուսաց մշակույթի օրերը դպրոցներում: Այսինքն դպրոցներում ստեղծվել է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր դպրոցական իր նախասիրությունների շրջանակում կարող է իր ակտիվորեն մասնակցել փառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումներում: Ո՞րն է փառատոնի հաջողության մեր գրավականը: Մեր հաջողությունը պայմանավորված է մատաղ սերնդի դաստիարակության հետ առնչվող բոլոր օղակների համատեղ, համագործակցված աշխատանքով: Ուստի օգտվելով առիթից ցանկանում եմ փառատոնի կազմակերպիչների անունից շնորհակալություն հայտնել ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ մշակույթի նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին, իշխանության տեղական մարմիններինՙ փառատոնի կազմակերպման նկատմամբ ցուցաբերած աջակցության եւ օգնության համար: Մենք մեր երախտիքի խոսքն ենք ասում հանրապետության դպրոցների ղեկավարությանը, մանկավարժական կոլեկտիվներին, ծնողներին եւ բոլոր նրանց, որոնք աջակցել են այս կարեւոր ծրագրի իրականացմանը: Այսօր մենք հանրապետական փուլի մասնակիցների անունից պետք է մեր երախտիքի խոսքը ուղղենք նաեւ հատկապես Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, նրա համար, որ նա ոչինչ չի խնայում մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման համար»:

Հանրապետական փուլի մասնակիցներին ողջունեց եւ հաջողություններ ցանկացավ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը :

«Այս փառատոնը լայն մասշտաբի միջոցառում է,- իր ելությում նշեց ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը : -Ես շատ ուրախ եմ, որ մեր նախարարությունը նշանակալի մասնակցություն ունեցավ այս կարեւոր ծրագրի իրականացման գործում»:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը , որը նշեց. «Մենք մշակույթի նախարարությունում մեր գործառույթներին համապատասխան մշտապես կազմակերպում ենք տարբեր ֆորմատի միջոցառումներ, բայց այս մեկը իր լայնածավալ հնչողությամբ, իսկապես, տպավորիչ էր: Հատկապես կարեւորում եմ փառատոնում առկա այն հենքը, որն է աշակերտներին մշակութային գաղափարներ, արժեքներ փոխանցելը: Սա շատ կարեւոր է մեզ համար: Լսելով երեխաների կատարումները ինձ մոտ նոստալգիկ հիշողություններ են առաջանում, քանի որ ժամանակին ես նույնպես եղել եմ ռուս մշակույթի կրողներից: Անգամ հիշում եմ, թե ինչպես բանակում ծառայելիս երգում էի այն նույն երգերը, որոնք այսօր հնչում են այս բեմից»:

Փառատոնի մրցութային հեղինակային հանձնաժողովը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մելիք Մավիսակալյանի գլխավորությամբ, շուրջ 7 ժամ լսեց բոլոր մասնակիցներին: Հանձնաժողովում բուռն քննարկումներից հետո, հանրապետական փուլի 90 մասնակիցներից փառատոնի դափնեկիրների կոչմանն արժանացան 19 հոգի: Նրանք իրավունք ստացան մասնակցելու գալա-համեգին, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում: Եվս 10 մասնակից ստացան խրախուսական մրցանակներ:


«Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապատեկան երրորդ փառատոնի հաղթողների ցուցակ

Ռուսական ժողովրդական երգ

Ը/հԱնուն, ազգանունԵրգի անվանումըՄարզի անվանումըԴպրոցը
1Հովհաննիսյան ՔրիստինեКоробейникиԱրարատԱրտաշատի թիվ 2 հիմնական դպրոց
2Հովհաննիսյան ԳայանեВаленкиԵրեւանԵրեւանի Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց

Ռուսական ռոմանս

Ը/հԱնուն, ազգանունԵրգի անվանումըՄարզի անվանումըԴպրոցը
1Այվազյան ՆարինեНочь светлаԵրեւանԵրեւանի թիվ 103 ավագ դպրոց
2Սարգսյան ԶոյաГори, гори, моя звездаՎայոց ՁորՄալիշկայի թիվ 1 դպրոց

Ռուսական հայրենասիրական երգ

Ը/հԱնուն, ազգանունԵրգի անվանումըՄարզի անվանումըԴպրոցը
1Ղալումյան ԲենիամինСиний платочекՏավուշԻջեւանի թիվ 1 հիմնական դպրոց
2Դանուղյան ՆանեАх, эти тучи в голубомՎայոց ՁորԵղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց
3Ալմասյան ԼեւոնМоскваԱրագածոտնԱշտարակի թիվ 1 դպրոց
4Սարգսյան ՄիլենաПесня о солдатеԼոռիՎանաձորի թիվ 11 ավագ դպրոց
5Մովսիսյան ՄարիաննաПесня о далекой родинеԵրեւանԵրեւանի թիվ 122 հիմնական դպրոց

Ռուսական էստրադա

Ը/հԱնուն, ազգանունԵրգի անվանումըՄարզի անվանումըԴպրոցը
1Ղուկասյան ՄանուշակКрылатые качелиՇիրակԳյումրու թիվ 1 հիմնական դպրոց
2Եդիգարյան ՀարությունПервое сентябряԱրմավիրԱրմավիրի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոց
3Հակոբյան ՆավասարդШарманкаԿոտայքԳառնու թիվ 2 հիմնական դպրոց
4Սահակյան ՍաթենիկПесенка брадобреяԳեղարքունիքԳավառի թիվ 1 հիմնական դպրոց
5Գրիգորյան ՀովհաննեսДружбаԵրեւանԵրեւանի Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց
6Տոնոյան ՎարդուհիКуда уходит детствоԵրեւանԵրեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց
7Եկշատյան ԳրետաЛучший город землиԵրեւանԵրեւանի թիվ 8 հիմնական դպրոց

Հայկական երգ ռուսերեն լեզվով

Ը/հԱնուն, ազգանունԵրգի անվանումըՄարզի անվանումըԴպրոցը
1Թամազյան ԳայանեЕреванԱրագածոտնԱշտարակի թիվ 1 դպրոց
2Վարդանյան ԴավիթТвои следыԵրեւանԵրեւանի թիվ 38 հիմնական դպրոց
3Հակոբյան ԱրմենВоскресеньеԵրեւանԵրեւանի թիվ 88 հիմնական դպրոց

Խրախուսական մրցանակներ

1.Միրզոյան ՕնիկКрылатые качелиԱրմավիրի մարզի Ջանֆիդաի անվան միջնակարգ դպրոց
2.Ռուբենյան ԱնիМаленькая странаԱրմավիրի Մ. Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց
3.Արշակյան ՍամվելОй, полным полна моя коробушкаԱրմավիրի մարզի Ջանֆիդայի Էդ. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց
4.Պողոսյան ԼեւոնДень победыԳեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 2 հիմնական դպրոց
5.Ամիրջանյան Արեն, Խաչատրյան ՇահենГоспода офицерыԿապանի թիվ 2 ավագ դպրոց
6.Գրիգորյան ԴիանաВ лесу прифронтовомՉարենցավանի ավագ դպրոց
7.Եփրեմյան ՅանաСолнечный кругԱրտաշատի թիվ 2 հիմնական դպրոց
8.Առաքելյան ՄիքայելЛьется песняԵրեւանի թիվ 99 հիմնական դպրոց
9.Մալխասյան ՀարությունКатюшаԵրեւանի թիվ 84 հիմնական դպրոց
10.Խաչատրյան ԳեւորգТы моя вселенная"Փոքր Մհեր" Կրթահամալիր
 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ