RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1298, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՕԲԱՄԱՆ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ

Պ. Ք.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից կստացվի «հիանալի նախագահ»: Այդ մասին նա հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Օբամայի խոսքերովՙ ինքը կանոնավորապես շփվում է Հ. Քլինթոնի հետ եւ նրան համարում է բարեկամ: «Նա ամեն ինչում չէ, որ համաձայնվում է ինձ հետ: Սակայն, ինչպես գիտեք, եթե սեփական թեկնածությունդ առաջադրում ես նախագահի պաշտոնի համար, ապա կարող ես պաշտպանել սեփական դիրքերդ», ասել է նախագահը:

Օբաման մեծ շահագրգռություն է արտահայտել, որպեսզի հաջորդ նախագահը լինի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: «Այնպես որ պատրաստվում եմ իմ կարելին անել, որպեսզի վստահ լինեմ դեմոկրատների թեկնածուի հաջողությանը», ասել է նա:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի բնակչության մեջ Օբամայի ազդեցությունը թուլացել է: Նրա ժողովրդականության վարկանիշն աննախադեպ ցածր մակարդակի վրա է: Այդ պատճառով էլ նոյեմբերի 5-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ Սենատում մեծամասնություն ստացան հանրապետականները:

Բարաք Օբաման ԱՄՆ-ի 44-րդ նախագահը դարձավ 2009 սկզբներին: Նա վերընտրվեց 2012-ին: Երկրորդ ժամկետն ավարտվում է 2017-ի հունվարին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ