RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1324, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑ

Հ. Ծ.

«ISIS-ը Թուրքիային համարում է իր դաշնակիցը»

ISIS-ը շարունակում է իր գազանությունները, ռմբակոծություններն ու ավերածությունները: ISIS-ի նախկին մարտիկներից մեկը վերջերս բացահայտել է այդ ահաբեկչական խմբավորմանը Թուրքիայի օժանդակության աստիճանը: «Շերկո Օմեր» ծածկանվամբ հաղորդակցությունների գծով մի տեխնիկ, որին հաջողվել է փախչել, «Նյուզուիք» ամերիկյան պարբերականին պատմել է, թե ինչպես ուղեկցվող բեռնատարների շարասյունով Ռաքքայից անցել է թուրքական սահմանը եւ այնուհետ վերադարձել հարձակվելու համար Սերեկանիտայում (Հյուսիսային Սիրիա) տեղակայված սիրիացի քուրդերի վրա: «ISIS-ի հրամանատարները մեզ հավաստիացրին, որ վախենալու հիմքեր չունենք, քանի որ Թուրքիան մեր դաշնակիցն է», ասել է նա: Սիրիական Քուրդիստանի ազգային ճակատի (YPG) մի խոսնակ էլ ավելացրել է, որ թուրքական բանակը ակտիվորեն օգնում է ISIS-ին: «Մենք բավականաչափ փաստեր ունենք, որ թուրքական բանակը ISIS-ի ահաբեկիչներին տրամադրում է զինամթերք եւ թույլ է տալիս, որ նրանք անարգել մտնեն Թուրքիա, որպեսզի անմարդկային հարձակումներ գործադրեն Ռոջավայում գտնվող (հարավ-արեւելյան Սիրիա) քուրդ ժողովուրդի դեմ:

«ISIS-ը եւ Թուրքիան համագործակցում են, որովհետեւ քուրդերը երկուսի համար էլ թշնամիներ են», նշել է Օմերը, ով Իրաքի Քուրդիստանում ապրող հաջողակ մի գործարարի որդին է: Նա Սիրիա էր գնացել միանալու «Սիրիական ազատ բանակին», որը պայքարում էր Բաշար էլ-Ասադի դեմ, բայց գերեվարվել է ISIS-ի կողմից եւ Ռաքքայում աշխատել որպես տեխնիկՙ հաղորդակցության գծով: «Ես եմ բազմաթիվ անգամներ միացրել ISIS-ի հրամանատարներին թուրք ղեկավարների հետ», ասել է նա, նշելով, որ նրանք հաճախ թուրքերեն էին խոսում միմյանց հետ: «Թուրքական կողմում պետք է որ կարեւոր անձնավորություններ լինեին, քանի որ ISIS-ի հրամանատարները լրջանում էին նրանց հետ խոսելիս», ավելացրել է նա: «Ջեյլանպիլար (Թուրքիա) սահմանային անցակետից դուրս գալուց զինվորները մեզ կանգնեցրին: Մեր հրամանատարը հրամայեց մեզ հանգիստ մնալ եւ չնայել լուսարձակներին: Մենք մնացինք մեր տեղերում, եւ նա թուրքերենով խոսեց տեղի պաշտոնյաների հետ, որից հետո մեզ թույլատրեցին առաջ շարժվել, եւ մենք սահմանն անցնելով հասանք Սերեկանիյե, որտեղ ինձ հաջողվեց փախչել եւ հանձնվել քուրդական զորամիավորումներին: Վերջիններն ինձ մի քանի ամիս հսկողության տակ պահեցին, մինչեւ համոզվեցին, որ չէի մասնակցել ISIS-ի ահաբեկչական գործողություններին», խոստովանել է Օմերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ