RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1390, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆԸ ԹՄՄ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

Հ. Ծ.

Ուոթերթաունում (Մասաչուսեթս) գտնվող Թեքեյան Մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի գլխավոր վարչությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ վարչության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը այսուհետ կզբաղեցնի հարգված մտավորական, «Արարատ» եռամսյա հանդեսի նախկին գլխավոր խմբագիր Արամ Արքունը: Նա միջազգային հարաբերությունների գծով մագիստրոսի կոչում է ստացել Պենսիլվանիայի համալսարանից, եղել է տնօրենի օգնական Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնում, ինչպես նաեւ պրոֆեսորի օգնական Նյու Յորքի համալսարանում: Տիրապետում է բացի հայերենից, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ որոշ չափով նաեւ պարսկերեն, ռուսերեն, գերմաներեն եւ արաբերեն լեզուներին:

«Բախտավոր ենք, որ նման տաղանդավոր անձնավորության հետ ենք աշխատելու իրագործելու համար մեր մշակութային եւ կրթական ծրագրերը Ամերիկայում, Կանադայում եւ Հայաստանում», նշել է այդ առթիվ ԹՄՄ-ի Կենտրոնական վարչության նախագահ դոկտ. Հարություն Արզումանյանը:

Շնորհավորում ենք Արամ Արքունին իր նոր պաշտոնի կապակցությամբ եւ մաղթում բեղմնավոր գործունեություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ