RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1108, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԻՏԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Բրիտանահայ համայնքի պատմության մեջ 2014թ. նոյեմբերի 19-ը ամենայն հավանականությամբ կմնա որպես ամենահիշարժան տարեթվերից մեկը: Համայնքի գոյության ավելի քան 150 տարիների ընթացքում առաջին անգամը լինելովՙ Միացյալ Թագավորության թագաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը այցելեց Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցին, որտեղ հանդիպեց բրիտանահայ համայնքի անդամներին, հոգեւոր առաջնորդին, կրօնական դասին,ազգային բարերարներին եւ համայնքային կառույցների ղեկավարներին:

Արքայազն Չարլզի հետաքրքրությունը Հայաստանի եւ բրիտանահպատակ հայերի հանդեպ նոր չէ. այն արդյունք է ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունների Հայաստանի նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ առաջին դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Բարեգործության նկատմամբ այդ երկու անձանց ունեցած մեծ նվիրվածությունն է, որ մոտեցրել է նրանց ու հանդիսացել ապագա բարեկամության հիմքը: Տարիների ընթացքում համագործակցությունը վերածվեց համատեղ նախաձեռնությունների մշակմանը, որը իրագործվեց «Երեւան իմ սեր» գեղեցիկ ծրագրի միջոցով:

Տեղին է հիշել նաեւ 2013 թ. արքայազն Չարլզի առաջին այցելությունը Հայաստան: Այդ ճամփորդությունից արքայազնը վերադարձել էր մեծ տպավորություններով եւ ավելի մեծ ցանկությունովՙ շարունակել եւ ավելի խորը ծանոթանալ Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ եկեղեցու պատմությանն ու ժառանգությանը:

Վերջին տարիներին Մերձավոր եւ Միջին Արեւելքում ընթացող ողբերգական զարգացումները խորապես մտահոգել էին նաեւ արքայազն Չարլզին: Նա հատկապես անհանգստացած էր այդ տարածաշրջանում արեւելյան քրիստոնյաներիՙ ասորիների, ղպտիների, հայերի եւ այլոց ճակատագրով, որոնց թե՛ ֆիզիկական գոյությունը, եւ թե՛ հոգեւոր ու պատմա-մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է կամ գտնվում է ոչնչացման եզրին: Վերջերս իր ելույթներից մեկում նա նշել էր, որ աննկարագրելի ողբերգություն է, երբ քրիստոնեությունը Մերձավոր Արեւելքում նման վտանգի տակ է:

Քրիստոնեա համայնքներին իր աջակցությունն եւ քաջալերանքը հայտնելու համար վերջին ամիսներին արքայազնը այցելել էր Լոնդոնում նրանց կենտրոններն եւ եկեղեցիները:

Սբ. Եղիշեի դարպասների մոտ արքայազնին դիմավորեցին ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մեծ Բրիտանիայի հոգեւոր առաջնորդ եւ կաթողիկոսական պատուիրակ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ ազգային բարերար Վաչե Մանուկյանը:

Հայկական փառահեղ եկեղեցու կամարների տակ ընթացող այդ հանդիսավոր արարողությանը արքայազն Չարլզին համայնքի անունից ողջունեց Վահան սրբազանը: Այնուհետեւ բարի գալուստի իր խոսքն ասաց Արմեն Սարգսյանը, որը նաեւ մեջբերեց արքայազնիՙ Հայաստան այցելությունից որոշ հիշարժան պահեր, նշելով, որ Սբ. Եղիշեն հավասարապես ինչպես բրիտանահայ համայնքիՙ այնպես էլ նրա տունն է:

Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ողբերգական վիճակի մասին ներկաներին պատմեց Իրաքի հայերի հոգեւոր առաջնորղ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը:

Ուելսի արքայազնը իր պատասխան խոսքում նշեց, որ ցավ է ապրում քրիստոնյաների հանդեպ բռնաճնշումների համար եւ Դեր էլ-Զորի հայկական եկեղեցու ավերումը համարեց անմիտ եւ բարբարոս արարք: Նա նաեւ հատուկ գնահատանքի արժանացրեց Արմեն եւ Նունե Սարգսյաններին, Վաչէ եւ Թամար Մանուկյաններին իրենց բարեգործական ջանքերի համար, ինչպես նաեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց Վահան սրբազանին եւ հայ համայնքինՙ հիանալի ու ջերմ ընդունելության համար:

Համայն աշխարհումՙ հատկապես Մերձավոր Արեւելքում խաղաղության համար համատեղ աղոթքից հետո, արքայազն Չարլզըՙ Վահան սրբազանի, Արմեն Սարգսյանի եւ Վաչե Մանուկյանի ուղեկցությամբ պտույտ ունեցավ եկեղեցումՙ ծանոթանալով ու կարճատեւ զրույցներ ունենալով համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաեւ աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 12:07:54
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ