RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1169, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ԱՌԿԱ Է ԳԵՐԱՐԺԵԶՐԿՈՒՄ», Ե՞ՐԲ Է ԱՅՆ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՒ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կենտրոնական բանկը վերջապես ավելի առարկայական գործողություններով հանդես եկավ: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւ ԿԲ խորհրդի անդամները մամուլի ասուլիս տվեցին, իսկ մինչ այդ ԿԲ-ն սկսեց աճուրդով դոլար վաճառել: Վերջինիս դեպքում առավելագույն գին կվճարեն դոլարի համար ֆինանսակաան շուկայի այն մասնակիցները, որոնց տվյալ պահին դա իսկապես անհրաժեշտ է, այլ ոչ թե նրանք, ովքեր ընդհանուր տրամադրությունների հոսքի ազդեցությամբ են դոլար գնում: Նախատեսվում է այս շաբաթ նման ձեւով օրական վաճառել 6 մլն դոլար:

Ինչ վերաբերում է ԿԲ նախագահի ասուլիսին, ապա անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, Արթուր Ջավադյանը դա պայմանավորեց հիմնականում արտաքին գործոններով` ԱՄՆ տնտեսության զարգացմամբ եւ դոլարային ներարկումների դադարեցմամբ, ինչպես նաեւ նավթի գների նվազմամբ եւ ռուսական ռուբլու արժեզրկմամբ: Այդուհանդերձ, ԿԲ նախագահը նշեց, որ արտաքին գործոնների ազդեցության տակ Հայաստանում տնտեսվարողները եւ քաղաքացիները սկսեցին իրենց ազատ դրամային միջոցները զանգվածաբար վերածել դոլարի, ինչն էլ փաստորեն խթանեց դրամի արժեզրկումը:

Մեր հարցին, թե դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ փուլը դեկտեմբերի 1-ին, երբ 435 դրամից 1 դոլարը միանգամից դարձավ 450 դրամ, արդյո՞ք հենց բանկերի եւ փոխանակման կետերի կողմից չէր իրականացվել, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ դեկտեմբերի 1-ին դրամի նոր արժեզրկման հիմնական պատճառը Ռուսաստանում արձանագրված ֆինանսական շոկն էր` պայմանավորված նավթ արտահանող երկրների հայտարարության հետ: Ըստ ԿԲ նախագահի, նոյեմբերի 28-ին հրապարակված այդ հայտարարության հետեւանքով Ռուսաստանում բոլոր բանկերը սահմանափակեցին եւ անգամ դադարեցրին դոլարի վաճառքը, եւ այդ երկրում բնակվող մեր հայրենակիցների միջոցով դրա ազդեցությունը հասավ նաեւ Հայաստան : Միաժամանակ, ԿԲ նախագահը փաստեց, որ եղել են արժութային սպեկուլյացիաներ բանկերի եւ փոխանակման կետերի կողմից, հարուցվել են տասնյակ վարույթներ, անպայման կլինեն խիստ պատիժներ` 4 մլն դրամ տուգանքից մինչեւ լիցենզիաներից զրկում:

Հարցին, թե ինչպե՞ս կփոխվի փոխարժեքը առաջիկայում, Արթուր Ջավադյանը, բնականաբար, չցանկացավ պատասախանել, ասելով, որ ԿԲ իրականացնում է բոլոր քայլերը եւ խորհուրդ տվեց զերծ մնալ փոխարժեքի անհարկի փոխարկումներից: Այդուհանդերձ, նա նշեց, որ ֆինանսական շուկայում այժմ «առկա է գերարժեզրկում» :

Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ դեկտեմբերի 1-ին հաջորդած դրամի արժեզրկումը հիմնականում դոլար ձեռք բերելուն ուղղված զանգվածային տրամադրությունների եւ բանկերի ու փոխանակման կետերի կողմից այդ տրամադրություններն օգտագործելով, խոշոր գումարներ աշխատելու մոլուցքի հետեւանք էր: Այլապես, փոխարժեքի վրա նման ազդեցություն ենթադրող ոչ մի տնտեսական գործոն դեկտեմբերին 1-ին նախորդող շաբաթ եւ կիրակի օրերին չէր եղել:

Առաջիկայում սպասվող փոխարժեքի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նաեւ Հայաստանի բանկերի միութան նախագահ Սամվել Ճզմաչյանը : նա նշեց, որ նախատոնականն օրերին, մասնավորապես դեկտեմբերի 20-ից հետո, փոխարժեքը կկարգավորվի եւ կմոտենա ներկա տնտեսական կացությանը համապատասխանող 435-440 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքին : Նա նույնպես խուճապի հետեւանք էր համարել դրամի նման գերարժեզրկումը, ասելով, որ Նոր տարվա գնումների համար շուկա կմտնեն պահ տված դոլարները, որը կբերի դրամի արժեւորմանը:

Մեր կողմից ավելացնենք, որ դեկտեմբերի վերջին նախատոնական օրերին դրամի արժեւորման երեւույթը ավանդաբար արձանագրվում է: Այդ օրերին, տարբեր հաշվարկներով, շուկա են նետվում մի քանի տասնյակ միլիոն դոլարի լրացուցիչ գումարներ, որոնք, բնականաբար, ազդում են փոխարժեքի վրա:

Ինչ վերաբերում է նրան, թե այս բոլոր իրադարձություններին ինչպե՞ս է արձագանքում փոխարժեքը, ապա պետք է փաստել, որ առայժմ այդ ազդեցությունը այնքան էլ նկատելի չէ: Դա նույնպես արտասովոր պետք է համարել եւ սուբյեկտիվ, քանի որ ամեն մի երկրում, ոլորտի պատասխանատուների այս կամ այն հայտարարությունն իր ազդեցությունը, գոնե կարճաժամկետ, ունենում է: Մեզ մոտ ոչ միայն հայտարարությունները, այլեւ անգամ գործողությունները (դոլարի աճուրդով վաճառք, ռեպո տոկոսադրույքների բարձրացում, վարույթներ արժութային սպեկուլյացիաների դեպքերի առիթներով եւ այլն) էական ազդեցություն չեն ունենում: Դժբախտաբար, Հայաստանում մարդկանց գիտակցության մեջ դոլարի ամենազորության մասին ենթադրությունն ավելի զորեղ է, քան որեւէ այլ փաստարկ: Անցած օրերին միայն մի փոքր տեղաշարժ է արձանագրվել` նվազել է դոլարի առքի եւ վաճառքի տարբերությունը: Նախկինում 440-445 դրամ առքի եւ 460-465 դրամ վաճառքի փոխարեն, այժմ առքի ցուցանիշը կազմում է 450-455 դրամ 1 դոլարի դիմաց` վաճառքի 460-465 դրամի պահպանմամբ: Հուսանք, որ սա առաջին ազդակն է ֆինանսական շուկայի բնականոն հունին վերադառնալուն եւ տնտեսական իրողություններին համարժեք փոխարժեքի ձեւավորվելուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ