RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 920, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ. «ԳՆԱՃԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՓՈԽԱՐԺԵՔԻՆ, ԲԱՅՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարության երեկվա նիստի սկզբում, ինչպես եւ սպասվում էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժոովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց հանձնաժողովի դիտարկումների արդյունքները ապրանքների գների բարձրացման եւ շուկայական դիրքի չարաշահումների հնարավորության առնչությամբ:

Ըստ Արտակ Շաբոյանի, ուսումնասիրության նպատակով առանձնացվել են հանձնաժողովի տեսադաշտում գտնվող այն ապրանքային շուկաները, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները: Այնուհետեւ, այդ ապրանքային շուկաներից առանձնացվել են սոցիալական նշանակության 16-17 անուն ապրանքները` շաքարավազ, կարագ, ձեթ, հավի միս, հավկիթ, սուրճ, ալյուր եւ այլն:

«Ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսովՙ 411-ից հասնելով 463 դրամի: Փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի եւ անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած», ասաց Արտակ Շաբոյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը փաստեց, որ գնային բարձրացում է արձանագրվել նաեւ տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը: Նրա հավաստմամբ, փոխարժեքը կարող է ազդեցությունը թողնել նաեւ կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի դրանից, ձմռան ամիսներին կաթնամթերքի արտադրության ծավալը կտրուկ նվազում է, եւ փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա:

«Սակայն սա դեռեւս վերջնական դիրքորոշում չէ: Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել այս հարցի կապակցությամբՙ հաշվի առնելով, որ կաթնամթերքի ոլորտը հասարակական հնչեղություն է ստացել, եւ ուսումնասիրության ավարտից հետո մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք», հավաստիացրեց Արտակ Շաբոյանը: Նա միաժամանակ նշեց, որ կաթնամթերքի գները տարբեր չափով են փոխվել, որոշ տեսակներ` կաթն ու պանիրը գնային փոփոխության չեն ենթարկվել, ինչպես նաեւ ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են կաթնամթերքի գները բարձրացրել:

Հանձնաժողովի նախագահն ասաց նաեւ, որ որոշ դեպքերում նույն ապրանքի գծով կարող են տարբեր գներ արձանագրվելՙ կախված մի շարք չափանիշներից, օրինակՙ որակից, տեսակից, ծագման երկրից, արտադրողից: Նա բերեց տարբեր ընկերությունների ներմուծած եւ վաճառվող բրնձի գների միմյանցից տարբերվող փոփոխությունները:

Ամփոփելով, Արտակ Շաբոյանը հետեւյալ եզրակացությունն արեց. «Այն ապրանքատեսակների պարագայում, որոնց գծով մենք ուսումնասիրություն ենք իրականացրել, գնային փոփոխությունները տատանվում են 2-12, 13 տոկոսի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13 տոկոս: Կարելի է ասել, որ գնային փոփոխությունները համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, եւ փոխարժեքի փոփոխման վերին շեմը չեն գերազանցում»: Որպես բացառություն նշվեց հնդկաձավարը, որի գները բարձրացել են նաեւ ձեռք բերման գների մեծ չափով բարձրացման հետեւանքով:

Միաժամանակ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները: «Մենք շարունակելու ենք ամենօրյա դիտարկում իրականացնել այն ապրանքային շուկաներում, որոնք գտնվում են մեր տեսադաշտում, հետեւելու ենք խոշոր ընկերությունների վարքագծին, նրանց տնտեսական գործունեությանը, որպեսզի թույլ չտանք, որ խոշոր ընկերությունները հակամրցակցային գործողություններ իրականացնեն: Եվ վստահեցնում եմ, որ այն խոշոր ընկերությունները, որոնք չարաշահում թույլ կտան եւ հակամրցակցային գործողություն կկատարեն, մեր կողմից խստորեն կպատժվեն», հավաստիացրեց Արտակ Շաբոյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ