RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 965, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԱՄՆ-ԻՑ ՀԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՍԿԻՆ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ

Պ. Ք.

Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը որոշ երկների ստիպում է ոսկու եւ արտարժույթի սեփական պաշարները վերադարձնել տեղական պահոցներ: Այսպես, Հոլանդիան Նյու Յորքից հետ է բերել 5 մլրդ դոլար արժողությամբ 122 տոննա ոսկի: Նման ձեռնարկումները ավելի ու ավելի շատ կողմնակիցներ են գտնում Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Գերմանիայում:

Մի շարք խոշորագույն կենտրոնական բանկերում փողերի տպագրության աննախադեպ տեմպերը մտահոգություն են առաջացրել եվրոպական երկրներում, որոնք լրջորեն անհանգստացած են արտերկրում պահվող սեփական ոսկու պաշարների համար, նշում է RT կայքէջը:

Այսպես, Հոլանդիայի ԿԲ-ն հայտարարել է, որ Նյու Յորքից արդեն Ամստերդամ է տեղափոխել իր 612 տոննանոց ոսկու պաշարի 1/5 մասը: Բանկի ղեկավարությունը դա բացատրել է ոսկու պաշարը հավշեկշռված բաշխելու եւ բնակչության վստահությունը մեծացնելու անհրաժեշտությամբ:

«Դա արվեց ուրիշ բանկերի ձեռնարկումներից հետո, որոնք իրենց երկրում են պահում ոսկու պաշարի մեծ մասը: Դա նպաստում է ոչ միայն ոսկու պաշարի առավել հավասարակշռված բաշխմանը, ասվում է բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ: Այսօր Հոլանդիայի ոսկու պաշարի 31 տոկոսը Ամստերդամում է, 31 տոկոսըՙ Նյու Յորքում, 20 տոկոսըՙ Օտտավայում, 18 տոկոսըՙ Լոնդոնում»:

Շվեյցարիայում ոսկու «փրկության» նպատակով անցկացվում է հանրաքվե: Դրա դրական արդյունքի դեպքում Ազգային բանկը ստիպված կլինի իր ակտիվների 1/5-ը փոխարկել ոսկու եւ վերադարձնել սեփական պահուստները Մեծ Բրիտանիայից եւ Կանադայից: «Շվեյցարիայի նախաձեռնությունը հանուն ոսկու եւ անվերջանալի փողատպությունից հրաժարման համընդհանուր պայքարի մի մասն է միայն», պարզաբանում է սինգապուրյան Bullion Star ընկերության վերլուծաբան Կոոս Յանսենը:

Ֆրանսիայում ոսկու պահուստի վերադարձման կոչ է անում Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը: Ազգային բանկի կառավարիչ Քրիստիան Նուայեին գրած բաց նամակում նա խնդրել է անցկացնել 2345 տոննանոց ոսկու պաշարի աուդիտ, ինչպես նաեւ Ֆրանսիա վերադարձնել ուրիշ երկրներում պահվող պաշարները:

2013 թ. սկզբներին Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից սեփական ոսկին վերադարձնելու ցանկություն էր արտահայտել Գերմանիան, բայց հետո հրաժարվել էր այդ մտադրությունից: Ֆրանկֆուրտի Ազգային բանկում պահվում է Գերմանիայի ոսկու պաշարի ընդամենը 1/3-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ