RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 867, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԲԱՇԱՐ ԱՍԱԴԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ «Paris Match»-ԻՆ

Պ. Ք.

Ֆրանսիական «Paris Match» շաբաթահանդեսի փոխխմբագրապետ Ռեժի Լը Սոմյեին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անդրադարձել է հակաահաբեկչական պատերազմին առնչվող խնդիրներին: Նա ասել է, որ Սիրիայի ճգնաժամի առաջին իսկ օրերից իշխանությունները պայքարել են ահաբեկիչների դեմ եւ հանուն ժողովրդի: Քաթարից, Թուրքիայից եւ Արեւմուտքից ահաբեկիչների ստացած աջակցությունը երկարաձգում է պատերազմը:

Ոմանք սիրիական բանակին ամբաստանում են խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ, ինչը անտրամաբանական է: «Եթե մենք չպաշտպանեինք մեր ժողովրդին, ապա չէինք կարող դիմակայել մինչեւ օրս», ասել է նախագահը, ավելացնելով, որ Սիրիան ստիպված է պատերազմել ոչ միայն ավազակախմբերի, այլեւ պետությունների դեմ:

Ասադը վստահեցրել է, որ ամեն գնով նախագահի պաշտոնում մնալը իր նպատակը չէ: «Յուրաքանչյուր պետության մեջ նախագահը իր պաշտոնը ստանձնում եւ թողնում է սահմանադրական միջոցներով. նա չի կարող գալ եւ գնալ քաոսի միջոցով: Ամեն դեպքում մենք, որպես սիրիացիներ, չենք ընդունի, որ Սիրիան դառնա Արեւմուտքի խաղալիքը», ընդգծել է Ասադը:

Անդրադառնալով այն պնդումներին, թե Սիրիան իբր ինքն է նպաստել «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծմանը, նախագահն ասել է, որ այդ ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է Իրաքում ամերիկյան օկուպացման տարիներինՙ 2006 թվականին, իսկ դրա պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին եղել է ոչ թե սիրիական, այլ ամերիկյան բանտերում, այնպես որ ԱՄՆ-ը ինքն է ստեղծել այդ խմբավորումը:

Բաշար Ասադի խոսքերով, եթե քսան տարի առաջ ահաբեկչության բնօրրանը Սաուդյան Արաբիան էր, ապա այժմ ահաբեկիչները Սիրիա են գալիս Եվրոպայից, հատկապեսՙ Ֆրանսիայից, այնպես որ ահաբեկչությունը Եվրոպայում այլեւս քնած չէ:

«Իսլամական պետությանը» ամերիկյան օդուժի հասցրած հարվածները չեն ստացել ՄԱԿ-ի ԱԽ հավանությունը, դրանք անօրինական են եւ անարդյունավետ: Վերջին երկու ամսվա ռմբահարումը շոշափելի արդյունք չի տվել. դրա պատճառներից մեկը տարածաշրջանում Թուրքիայի տեւական աջակցությունն է «Իսլամական պետությանը»:

Խոսելով այն մեղադրանքների մասին, թե Սիրիան իբր քիմիական զենք է օգտագործել, նախագահն ասել է. «Սիրիան չի օգտագործել քիմիական զենք: Եթե նման բան անեինք որեւէ վայրում, ապա հարյուր հազարավոր մարդիկ կզոհվեին, մինչդեռ անցյալ տարի խոսվեց հարյուր կամ երկու հարյուր զոհերի մասին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ