RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014



Տեղադրվել է` 2014-12-11 23:53:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 943, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՐԱ ԳԱԼԱՅՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆՈՒՄ

Հ. Ծ

Լրագրող, «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» եւ «Սիոն» պարբերականների նախկին խմբագիր, վաղամեռիկ Արա Գալայճյանի հիշատակը հավերժացնող գրադարան է բացվել Ուոթերթաունում (Մասաչուսեթս), տեղի ծխական խորհրդի եւ Սբ. Հակոբ հայկական եկեղեցու քահանա Առաքել Ալջալյանի հատկացրած տարածության վրա: Պաշտոնական բացումը կատարել է Ա. Գալայճյանի կինըՙ Շուշան Գալայճյանը, ով նաեւ գրադարանին է նվիրել մեծ թվով գրականություն: Ծխական խորհուրդն ու Արայի եղբայրըՙ Ալեքսը նույնպես բազմաթիվ գրքեր են նվիրել գրադարանին: Գրադարանավար է նշանակվել Ալեքսը: Բացումից հետո այցելուները շրջել են գրադարանում, տեղի է ունեցել ընդունելություն եւ հատուկ գեղարվեստական ծրագիր պատրաստված Երուսաղեմի Սուրբ Թարգմանչաց վարժարանի Բոստոնում բնակվող սաների կողմից:

Արա Գալայճյանը ծնվել էր Երուսաղեմում, 1938-ին: Ավարտել էր 1951-ին Սուրբ Թարգմանչաց, իսկ 1957-ին Նիկոսիայի ՀԲԸՄ-ի Մելգոնյան կրթական վարժարանը: Աշխատանքի էր անցել տեղի Մելիքյան դպրոցում: 1965-ին վերադառնալով Երուսաղեմ, նա Եղիշե պատրիարք Տերտերյանի անձնական քարտուղարի պաշտոնը վարելուց բացի, դարձել էր նաեւ պատրիարքարանի պաշտոնաթերթ «Սիոնի» գլխավոր խմբագիրը եւ վանքի տպագրատան տնօրենը: Դասավանդել էր հայ գրականություն ճեմարանում եւ Երուսաղեմի եբրայական համալսարանում: 178-ին կնոջըՙ Շուշանի հետ տեղափոխվել էր Մ. Նահանգներ եւ հաստատվել Բոստոնում, որտեղ ստանձնել էր ՌԱԿ-ի «Պայքար» շաբաթաթերթի գործադիր տնօրենի պաշտոնը: 1987-1997 թվերին եղել էր «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիրը: Անդամակցել էր ՌԱԿ կուսակցությանը, Թեքեյան մշակութային միությանը եւ Վարդանանց ասպետներին: Հրատարակված գործերից են Մշո վանքի ձեռագրերի կատալոգը (1967), Պետրոս Դուրյանի «Տաղք» եւ «Նամականի» հատորները (1967), Արփիար Արփիարյանի ամբողջական գործերի առաջին հատորը, «Օրը օրին» հատորը, որտեղ ամփոփված են ազգային եւ միջազգային հարցերի վերաբերյալ իր հոդվածները եւ այլ աշխատություններ:

Շնորհավորելով գրադարանի բացումը հույս ենք հայտնում, որ այն կծառայի իր նպատակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 12-12-2014

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ