RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1615, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱՐԱՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության շնորհիվ իրականացել է Լոռու մարզի Թումանյան համայնքի երեխաների երկար սպասված երազանքը. համայնքի դպրոցում բացվել է ստեղծագործարան, որից կօգտվեն ինչպես դպրոցի բոլոր աշակերտներն ու ուսուցիչները, այնպես էլ հարեւան գյուղերի պատանիները:

Ստեղծագործարանն կրթության արդի պահանջներին համապատասխանող դասասենյակ է` հագեցված էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով, ինչպես նաեւ հատուկ շարժական կահույքով: Այն աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ խմբային աշխատանք:

Ստեղծագործականությունը խթանող նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվումՙ համակարգչի եւ տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում եւ դասի մատուցում, ընթերցանություն եւ խաղ, ինտելեկտուալ գործունեության կազմակերպում: COAF-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպատակ ունեն նաեւ նպաստել գյուղական համայնքների հավասարաչափ զարգացմանն ու դպրոցները համալրել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներով:

Թումանյանի ստեղծագործարանը տեխնիկապես հագեցված հինգերորդ կրթասրահն է, որ շահագործման է հանձնվում COAF-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ: 2013-2014թթ. ընթացքում նույն ծրագրի շահառու են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ, Վանանդ եւ Հացիկ, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի երեխաները:

Իր խոսքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. »ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում այն ամենը, ինչ վերաբերում է երեխաների կրթությանը եւ ապագային եւ աջակցություն է ցուցաբերում այդպիսի նախագծերի իրականացմանը: Մարզերում ապրող երեխաների համար հատկապես անհրաժեշտ է հասանելի դարձնել կրթական գործիքները, ինֆորմացիայի աղբյուրները, սատար կանգնել նրանց` պատշաճ կրթություն ստանալու գործում եւ հայրենիքում լիարժեք ապրելու եւ աշխատելու հնարավորություն ստեղծելու հարցում: Այս նախագիծը եւս մեկ քայլ է այդ նպատակներն իրականացնելու ճանապարհին«:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի գնահատմամբ` «Հայաստանում ստեղծագործարանների հիմնադրման եւ տարածման գաղափարը COAF-ինն է` ուսման համար գրավիչ ու նպաստավոր պայմանների ապահովման եւ երիտասարդ սերնդին արդի կրթական հնարավորությունների ընձեռման նպատակով: Հիմնադրամի համապարփակ զարգացման ծրագրերի կրթական բաղադրիչի իրականացման փորձն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ այսպիսի ոգեշնչող նախաձեռնությունները մեծացնում են աշակերտների հետաքրքրությունը ուսման նկատմամբ եւ նպաստում առաջադիմության բարձր արդյունքների»:

Թումանյան համայնքն ունի կրթված բնակչություն եւ մեծ տեղ է հատկացնում ուսմանը: Տեղի դպրոցում սովորում է 124 աշակերտ: Նորաբաց ստեղծագործարանը կնպաստի տարածաշրջանում կրթության եւ երիտասարդների հմտությունների զարգացմանը: Ավելին, հաշվի առնելով, որ Թումանյանը գտնվում է Երեւան-Թբիլիսի մայրուղու վրա, եւ նրա դիրքը ռազմավարական նշանակություն ունի, ստեղծագործարանը կծառայի ոչ միայն Թումանյանին, այլեւ Լոռու մարզի Թումանյանի ամբողջ տարածաշրջանի բնակչությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ