RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1724, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ. ԱՐՑԱԽՈՒՄ ՌՈՈՒՄԻՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԵՐԱՑՎԻ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախում ռոումինգ ծառայությունը չի վերացվի, որովհետեւ դա այնքան էլ հեշտ եւ պարզ հարց չէ: Նման հայտարարությամբ է Արցախում հանդես եկել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Նա շեշտել է, որ Արցախի շուկան, միջազգային չափանիշների առումով, Հայաստանի շուկայից բոլորովին տարբեր է:

Ռալֆ Յիրիկյանի խոսքով` Հայաստանում գործող օպերատորների լիցենզիաները թույլ են տալիս գործել միայն միջազգայնորեն ճանաչում ստացած Հայաստանի տարածքում, իսկ Արցախում գործող օպերատորի լիցենզիան սահմանափակված է միայն Արցախի տարածքով:

«Հայաստանում գործող որեւէ օպերատորի ցանցին պատկանող բաժանորդը երբ այցելում է Արցախ, պետք է շարունակի կապի մեջ մնալ եւ այդ կապի շարունակության ապահովումն իրականացնում է ռոումինգ միջազգային կապի ծառայությունը: Երբեմն հարց է բարձրացվումՙ մենք մեկ ժողովուրդ ենք, մեկ ազգ ենք, ինչո՞ւ պետք է ունենանք նման տարանջատում: Այո, մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք, բայց երկու պետություն ենք: Մենք այսօրվա դրությամբ ունենք երկու նախագահ, երկու կառավարություն, երկու վարչապետ, երկու Ազգային ժողով, եւ դա, իմ կարծիքով, հարստություն է, բայց հետաքրքրականն այն է, որ այս ամենում միայն ռոումինգն ենք տեսնում եւ ասում, որ պետք է միացվի, չպետք է երկուսը լինի: Այստեղ այլ խնդիրներ կան»,- ասել է Յիրիկյանը` հավելելով, որ առկա են միջազգային բջջային կազմակերպության խիստ պայմաններ, ըստ որի` Հայաստանում գործող օպերատորների գործունեությունը սահմանափակվում է միայն Հայաստանի տարածքում, եւ օպերատորները չեն կարող խախտել այդ պարտադիր պայմանները, քանզի նրանց կզրկեն լիցենզիաներից:

«Մենք փորձում ենք համապատասխան կապ եւ ծառայություն մատուցել համապատասխան սակագներով, իսկ սակագները միշտ վերանայվում են: Ինչ վերաբերում է ռոումինգի ծառայությունը վերացնելուն, դա հիմա հնարավոր չէ, որովհետեւ ֆիզիկապես եւ իրավաբանորեն երկու տարբեր շուկաներ են: Չենք կարող միացնել այդ շուկաները, որովհետեւ իբրեւ օպերատորներ խնդիր կունենանք միջազգային ասպարեզներում», - ասել է Յիրիկյանը` չբացառելով, որ առաջիկայում ռոումինգի սակագները կարող են նվազել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ