RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հետևեք կարանտինի օրենքներին

#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1458, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՈՒԿՐԱԻՆԱ. ԿՅԱՆՔ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ»

Պ. Ք.

ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հոդվածը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Նեզավիսիմայի գազետա» թերթում հրապարակած «Ռուսաստան-Ուկրաինա. կյանք նոր կանոններով» հոդվածում խոսում է առաջիկայում Ուկրաինային սպասող դժվարություններիՙ «երկրորդ 90-ականների» մասին: Նա համոզված է, որ ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը առանձնապես չեն ձգտում Կիեւին «փող տալ նույնիսկ անհետաձգելի կարիքների համար»: Տնտեսական համագործակցության տեսակետից Ուկրաինայի հանդեպ ԵՄ վերաբերմունքը ավելի շատ նման է նեոգաղութատիրության:

Եվրոմիությունը չի շտապում Կիեւի հետ հաստատել իրավահավասար գործընկերություն, նշում է վարչապետը եւ ապա խոսում Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների ապագա կառուցվածքի մասին:

Ռուսաստանը հոգնել է Ուկրաինայի տնտեսության ծախսերը հոգալուց, խոստովանում է Մեդվեդեւը: Այդպես շարունակելն անհնար է: «Դա մեզ ձեռնտու չէ», նշում է նա եւ Կիեւին հորդորում է, չնայած «հեղափոխական հրճվանքին», սովորել ամեն ինչի համար վճարել, «ինչպես Եվրոպայում»:

Եվրոմիության հետ ասոցիացման դեպքում Ուկրաինան կարող է կորցնել մինչեւ 15 մլրդ դոլար, երբ Մաքսային միության երկրները իրենց շուկայի պաշտպանությանն ուղղված պատասխան միջոցներ ձեռնարկենՙ կրճատելով ուկրաինական ապրանքների ներմուծումը: Տեխնիկական կանոնակարգերի, նորմերի ու ստանդարտների տարբերությունների պատճառով ուկրանիական գյուղմթերքները պարզապես չեն կարող հայտնվել ռուսաստանյան շուկայում:

Ինչ վերաբերում է Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնող 6 մլն ուկրաինացիներին, նրանց կորուստները կարող են կազմել 11-13 մլրդ դոլարՙ Ուկրաինայի ՀՆԱ մոտ 7 տոկոսը: Մեդվեդեւը նշում է, որ 2015 թ. հունվարի մեկից արտագնա ուկրաինացի աշխատավորների հիմնական մասը կազմող «գորշ» աշխատավորները Ռուսաստանում առանց արտոնագրի աշխատանք չեն ստանա: Բացի դրանից, խստիվ կպահպանվի կիսամյակի ընթացքում ՌԴ-ում 90 օր մնալու կարգը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

AZG Daily #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ