RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1268, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՎԵՐՋ ԴՐԵՑ ԻՐ ԱՐՏԱԲԼՈԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ

Պ. Ք.

ՆԱՏՕ-ն խոստանում է անդամակցություն

Ուկրաինայի խոհրդարանը փոփոխություններ է կատարել «Ներքին եւ արտաքին քաղաքականության հիմունքների մասին» եւ «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմունքների մասին» օրենքներում: Նախագահ Պորոշենկոյի ներկայացրած օրինագիծն ընդունվել է 303 կողմ, 9 դեմ եւ 2 ձեռնպահ քվեներով: 56 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը, տեղեկացնում է խորհրդարանի պաշտոնական կայքէջը:

Օրինագծին կից ներկայացված բացատրագրում նշվում էր, որ Ուկրաինայի արտաբլոկային կարգավիճակը անարդյունավետ է «պետության անվտանգության ապահովման համատեքստում»: Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը խորհրդարանի նիստում հայտարարել է, որ արդեն ընդունված օրենքը կնպաստի եվրոպական եւ եվրոատլանտյան տարածքներում երկրի ինտեգրմանը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների եւ Ուկրաինայի խորհրդարանի վերջին որոշումների կապակցությամբ Facebook-ում գրել է. «Ուկրաինայի նախագահը արտաբլոկային կարգավիճակի վերացման վերաբերյալ խորհրդարան ուղարկած օրինագծում, ըստ էության, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեցՙ Ուկրաինան դարձնելով Ռուսաստանի հավանական ռազմական հակառակորդ: Ընդունված երկու որոշումները կունենան խիստ բացասական հետեւանքներ, եւ մեր երկիրը ստիպված կլինի հակազդել դրանց»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգը արդեն հայտարարել է, թե Ուկրաինան «մի քանի տարուց» կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ. այդ տարիներն անհրաժեշտ են ներքին բարեփոխումների իրականացման, ինչպես նաեւ կաշառակերության վերացման համար: Սակայն պետք է նկատի ունենալ, որ ՆԱՏՕ-ի կանոնադրությունը թույլ չի տալիս տարածքային խնդիրներ ունեցող երկրների անդամակցություն:

ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը ՌԻԱ գործակալությանը հայտարարել է, որ եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա դա կհանգեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ռուսաստանի հարաբերությունների լիակատար խզմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ