RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Ու՜Ֆ եսիմ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1406, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Պ. Ք.

Պերուի մայրաքաղաք Լիմայում կլիմայի պաշտպանությանը նվիրված ՄԱԿ-ի երկշաբաթյա կոնֆերանսն ավարտվել է փոխզիջողական որոշման ընդունմամբ: Հանդիպման մասնակից 195 երկրների ներկայացուցիչներն ի վերջո ընդունել են մթնոլորտում ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման նոր համաձայնագրի փոքր-ինչ անորոշ տեքստը: Ֆրանսպրես գործակալությունը հաղորդում է, որ փաստաթղթի մանրամասնությունները պետք է քննարկվեն Փարիզում 2015 թ. վերջերին կայանալիք համանման գագաթաժողովում:

Ընդունված փաստաթղթում ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման չափանիշները բավական տարտամ են, նշում է DPA գործակալությունը: 37 էջանոց փաստաթղթում շարադրված են տարբեր դիրքորոշումներ: «Մոնդ» թերթը գրում է, որ թեեւ կլիմայական կտրուկ փոփոխությունների կանխարգելմանը ծառայող Կանաչ հիմնադրամում հանգանակվել է 10,2 մլրդ դոլար, հայտնի չէ, թե ինչպես է հավաքվելու դեռ Կոպենհագենի 2009 թ. կոնֆերանսում այդ նպատակով նախատեսված 100 միլիարդը: Նոր զարգացող երկրներին օգնելու այդ խոստումը չի կատարվել, ինչը թերահավատության պատճառ է դառնում:

Անորոշություն է տիրում նաեւ մինչեւ 2020 թ. արտանետումների կրճատմանն ուղղված հավելյալ ջանքերի հարցում: Այդ թվականին պետք է ուժի մեջ մտնի կլիմային նվիրված նոր համաձայնագիր: Աշխարհում արտանետումներն առայժմ ավելանում են. դրա հետեւանքով 21-րդ դարում մոլորակի մթնոլորտը կտաքանա 3-4 աստիճանով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ