RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 935, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 6

WDR 3- Ը ՁԱՅՆԱՍՓՌԵԼՈՒ Է «ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԸ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Արեւմտագերմանական ռադիոյի մշակութային ալիքըՙ WDR 3 -ը մարտի 24-ից 29 - ը անդրադառնալու է Հայաստանինՙ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով շեշտադրելով այն փաստը, որ 1, 5 միլիոն զոհերից բացի Աղետի հետեւանքով ընտանիքներ քայքայվեցին, սփռվեցին աշխարհով մեկ: Այսօր էլ արդիական հնչեղությունը չեն կորցնում անցյալ դարասկզբի թեմաներըՙ փախուստ, բռնի տեղահանում եւ իհարկեՙ նոր սկիզբ: Թեմաների այս շրջանակն է ընտրել ռադիոն եւ ուկնդիրներին ներկայացնելու է, թե ինչպես են հայերն իրենց հայրենի մշակութային հենքով ապրում սփյուռքումՙ ներկան հարստացնելով հիշողություններով հյուսած ամուր ոստայնով: Ռադիոն մարտի 24-ին ժամը 23.05-ին կանդրադառնա ամերիկահայ ուդահար Արա Դինքիջյանին, մարտի 28-ին ժամը 15.05-ին եւ 23.05-ին կհեռարձակի «Ձայնն իր տեղը թող դառնա» հայ կնոջ մասին ռադիոբեմադրությունը, իսկ նույն օրըՙ ժամը 12.05- 13-ը եւ 15.05- 16.00-ը «Ճանապարհ դեպի Չանղրի. երգահանը եւ Հայոց ցեղասպանությունը» Կոմիտասի կյանքի մասին հաղորդումը: Մարտի 29-ին ժամը 16.05 - 17.05-ին ռադիոն իր ունկնդիրներին կներկայացնի տարբեր համերգների ձայնագրություններից կազմված հայկական մեղեդիներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ