RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 862, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՄԵԴԻԱՄԱՔՍՆ ՈՒ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ «100 ՎԱՅՐԿՅԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ

Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր Երեւանում ներկայացրել են «100 վայրկյան» նախագիծը:

«100 վայրկյան» նախագիծը հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա, որոնք հրապարակվել են Հայաստանի Ազգային արխիվի կողմից: Աշխարհում կամ իրենց երկրներում հայտնի մարդկանցՙ գրողներին, երաժիշտներին, դերասաններին, լրագրողներին առաջարկվել էր կարդալ 100 վայրկյան տեւողությամբ հատվածներ այդ վկայություններից:

Նախագծի շրջանակներում պատրաստվել է 24 տեսահոլովակ, որոնք մարտի 23-ից սկսված ամեն օր տեղադրվում են www.Mediamax.am/100 seconds կայքում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած շնորհանդեսից առաջ համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

«100 վայրկյան» նախագծի գլխավոր նպատակը մարդկության ուշադրությունը գրավելն է այն սոսկալի տառապանքների վրա, որոնք 100 տարի առաջ կրել են հայերը: Այդ վկայությունները հեշտ չէ կարդալ եւ լսել, սակայն որքան շատ մարդ ցնցվի լսածից, այդքան մեծ կլինի հավանականությունը, որ նրանք կանեն հնարավոր ամեն ինչՙ նոր ցեղասպանություններ թույլ չտալու համար: Մեր նախագիծը կոչված է հերքելու Ադոլֆ Հիտլերի այն խոսքերը, որոնք նա ասել էր 1939 թ-ինՙ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ. «Եվ ո՞վ է այսօր հիշում հայերի վերացման մասին», - ասել է Արա Թադեւոսյանը :

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը, որը պարբերաբար կանգնում է նման կարեւորագույն նշանակություն ունեցող սոցիալական նախաձեռնությունների կողքին: Տվյալ դեպքում ունենք արդյունք, որը նաեւ կարեւոր է նրանով, որ նախագծի մասնակիցները առանց որեւէ վճարիՙ օգտագործելով իրենց բարի համբավն ու ճանաչելիությունը, նպաստել են մեր պատմությունը ավելի լսելի դարձնելու գործին: Որպես պետական հանձնաժողովի համակարգող ողջունում եմ նախագիծն ու բոլորին խնդրում եմ աջակցել այդ նյութերի տարածմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը :

«Մեր ընկերությունը կարեւորում է «100 վայրկյան» նախագծի իրականացումը: Վերջին 10 տարիների ընթացքում մենք Մեդիամաքսի հետ համատեղ շատ նշանակալի նախագծեր ենք իրականացրել, սակայն այս մեկը առանձնահատուկ է, քանի որ պետք է աշխարհին հիշեցնի հայոց պատմության սարսափելի էջի մասին: Մենք շնորհակալ ենք տարբեր ազգություններ ներկայացնող մարդկանց, ովքեր մասնակցել են այս նախագծին եւ դրանով ապացուցել, որ Ցեղասպանության խնդիրը միայն հայերին չի վերաբերում», - ասել է Ռալֆ Յիրիկյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության գլխավոր հովանավորն է, իսկ post-production աշխատանքները կատարել է «Թումո Դիզայն» ընկերությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ