RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1218, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ՃԱՆԱՉՈՒՄ ՀԻՄԱ՛»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Պատմաբանների բաց նամակը Բունդեսթագին

Գերմանիայի գիտական հանրությունը նպատակ ունի բաց նամակով դիմել Բունդեսթագինՙ առաջիկա ապրիլի 24-ին 100-ամյակի առիթով հրավիրելիք նիստի բանաձեւում ամրագրելու ցեղասպանություն բառեզրը: «Ճանաչում հիմա. մի՛ հարաբերականացրեք Հայոց ցեղասպանությունը» վերնագրյալ բաց նամակի տակ ապրիլի 16-ին ժամը 16-ին 150 պատմաբան, քաղաքագետ, հասարակագետ, գրականագետ արդեն ամրագրել է իր ստորագրությունը: Բոխումի համալսարանին կից «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի հիմնադիր տնօրեն դոկտոր պրոֆեսոր Միհրան Դաբաղի համար էլ «սովորականից դուրս է», որ երկուշաբթիՙ ապրիլի 13-ին իր նախաձեռնած ստորագրահավաքին ոչ միայն այսքան արագ են արձագանքել, այլեւ խրախուսական էլեկտրոնային նամակներով ողջունել իր գրությունը: Արդարեւ, սա նշան է, որ 1994 -ին հիմնադրված ցեղասպանության ուսումնասիրության հիշյալ հաստատությունը Գերմանիայի եւ այլ երկրներիՙ հեղինակավոր համալսարանական, գիտահետազոտական հաստատությունների հարգանքն է վայելում: Փոխանցենք Բունդեսթագի պատգամավորներին ուղղված բաց նամակի համառոտ ուղերձը.

Մենքՙ ներքոստորագրյալներս, դիմում ենք Բունդեսթագի պատգամավորներինՙ մի՛ շրջանցեք պատմական առիթը Հայոց ցեղասպանության զոհերի, վերապրողների ու նրանց ժառանգների հանդեպ արդարությունը վերականգնելու առումով: Երեւում է, Ցեղասպանությունից 100 տարի անց էլ գերմանական Բունդեսթագը չի ձգտում հայերի բնաջնջումն իր անունով կոչել: Սա զիջում է թուրքական կառավարության պաշտոնական տեսակետին ընդառաջ, ուրացման քաղաքականությանը տրվող հավանություն, գրված է նամակի տեքստում: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումը կարիք ունի հրապարակային առանձնահատուկ ճանաչման, որ այդ իրադարձության հստակ բնորոշմամբՙ եզրաբառով պիտի ամրագրվի: Երիտթուրքերի քաղաքականությունըՙ որպես սիստեմատիկ, նպատակադրված ու ծրագրին հետամուտ իրագործված իրողություն է, ասել է, թե ցեղասպանական բնույթի բնաջնջման քաղաքականություն անվանելը միակ ուղին է հիշելու, հետազոտելու, հիշատակելու եւ գոյատեւելու պայմաններ ապահովելու համար: Այնտեղ, որտեղ ուրացումը 100-ամյա քաղաքական ռազմավարություն է, ճանաչումը հռետորական հանձնառություն չէ սոսկ: Ճանաչումը վճռորոշ վերջակետ է դնում երկդիմի, երկիմաստ հասարակական քաղաքական դիրքորոշմանը, Եվրոպայում վերապրողների ժառանգների պատմությունն ու հիշողությունը պաշտպանելու, նեցուկ լինելու իմաստով: Ճանաչմանը տրված «ոչ»-ը ոչ միայն մերժում է պատմական իրադարձության ընդունումը, այլեւ ակտիվ աջակցում այն քաղաքականության շարունակականությանը, որն իրեն չի հեռացնում փոքրամասնությունների հանդեպ այլատյացության, նրանց ճնշումների ենթարկելու քաղաքականությունից:

Միհրան Դաբաղի հեղինակած բաց նամակը ստորագրել են Գերմանիայում եւ նրա սահմաններից դուրս, հատկապես Իսրայելում մեծ հեղինակություն վայելող գիտնականներ, ինչպես որակում են նման պարագաներումՙ գիտական ընտրախավը:

Հիշեցնենք, որ ԳԴՀ կառավարությունը, մասնավորապես արտգործնախարարության պաշտոնական տեսակետում նորից հորդոր կար կոտորած-ցեղասպանություն աստիճանակարգման հարցը վճռել գիտական հանրության վճռորոշ մասնագիտական կարծիքի վրա հենվելով: 106 գիտնական իր ընտրությունն ամրագրել է արդենՙ գերմանացի քաղաքական գործիչներին խուսանավելու առիթից զրկելով:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ