RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 916, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՊՐՈՎԻԴԵՆՍԻ «Studio Z-ՈՒՄ»

Հ. Ծ.

Պրովիդենսից (Ռոուդ Այլենդ) ստացված Էլեն Գուդլինի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ապրիլի 2-ից մայիսի 2-ը տեղի Բուչեր Բլոկ Միլում տեղակայված «Studio Z-ում» գործելու է Ցեղասպանության հարյուրյամյակին նվիրված բազմաբնույթ մի միջոցառում, որի շրջանակներում հնչելու են բանաստեղծությունների եւ պիեսների ընթերցումներ, ցուցադրվելու են պատմական վավերագրական ֆիլմեր, ցուցադրություններ, ինչպես նաեւ դասախոսություններ եւ արխիվային նյութերի, ժառանգական իրերի, գրքերի, լուսանկարների եւ կտավների ցուցահանդեսներ: Պատմական արժեքավոր նյութերը տրամադրվել են Երեւանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ռոուդ Այլենդի Հայկական պատմական ընկերակցությանՙ ԱՀԱՐԻ-ի եւ մի քանի անհատ հավաքորդների կողմից: Միջոցառման գլխավոր հովանավորն է «ԱՀԱՐԻ-ն», որին միացել են նաեւ անհատ հովանավորներ:

Ըստ լրատվության, ներկայացված են լինելու Վլադիմիր Այվազյանի, Գեւորգ Մուրադի, Ջոն Ավագյանի, Նորա Չավուշյանի, Սինթիա Մոթյան Մկգիրլի, Ալեքսանդր Գրիգորյանի, Հարություն Հովհաննիսյանի, Վարկի Գաբրիելյանի, Լիզ Քելիի, Լուսինե Գասպարյանի, Անջելո Մարինոսկիի, Ջեյսոն Ռոբերտսի, Սիմոն Սամսոնյանի, Աբո Թորոսյանի, Քերոլ Սկավոտտոյի եւ Պերճ Արա Զոբյանի ստեղծագործությունները: Նվիրատվություններից եւ վաճառված իրերից ու կտավներից գոյացած գումարի մի մասը տրամադրվելու է «SOAR»-ինՙ որբացած հայերի օգնության ընկերակցությանը, որը շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է:

Պատմական նյութերի թվում են լինելու անցյալ դարասկզբի համաշխարհային մամուլի ցեղասպանության վերաբերյալ առաջին էջերի 30 մեծադիր պատճեններՙ տրամադրված Երեւանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից եւ ժառանգական իրեղեն նմուշներՙ տրամադրված ԱՀԱՐԻ-ի եւ նրա «Geneology» ենթահանձնախմբի կողմից:

Ապրիլի 9-ին Ջոն Ավագյանն ու Մարշա Օդաբաշյանը դասախոսություններով են հանդես գալու, իսկ ապրիլի 16-ին դերասանուհի Դիանա Պոստոյանը ընթերցելու է Վիլյամ Սարոյանի եւ իր հեղինակային պատմություններից հատվածներ, իսկ Գրեգ Ասլան Չոփուրյանը պատմական ակնարկ է նետելու Հայոց Ցեղասպանության վրա:

Ապրիլի 23-ին Ռոուդ Այլենդի Շեքսպիրյան թատրոնի գեղարվեստական տնօրեն Բոբ Կոլոնան ընթերցելու է Հովհաննես Թումանյանի եւ Էրիկ Պողոսյանի ստեղծագործություններից ընտրյալ հատվածներ:

Միջոցառման մեկ ամսվա ընթացքում հնչելու են նաեւ վերապրողների պատմությունները (ներկայացնելու է Քերոլ Շլինկը) եւ հայկական պոեզիայի վրա ստեղծվածՙ «Երբ երաժշտությունը կանգ առավ» խորագրով Ջուդիթ Լին Ստիլմանի ստեղծագործությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ