RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015



Տեղադրվել է` 2015-04-25 15:23:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1043, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ՉԵԽԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, «Օրեր» ամսագիր, Պրահա, http://www.moderni-dejiny.cz/clanek/film-armenska-genocida/

ՊՐԱՀԱ-Չեխիայի միջնակարգ դպրոցների ուսուցիչների մոտ 90 տոկոսը այսուհետ իրենց աշակերտներին կդասավանդեն նաեւ «Հայոց ցեղասպանություն» թեման: Այս մասին «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրին հայտնում է չեխ դասախոս, լրագրող եւ հրապարակախոս Մոնիկա Հորսակովան, ում նախաձեռնությամբ Չեխիայի կրթական «Նորագույն պատմություն» (www.moderni-dejiny.cz) կայքէջում ոչ միայն հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին հոդված, այլեւ իր գործընկեր Կլարա Ռեժնիչկովայի հետ նկարահանել եւ տեղադրել է 15 րոպեանոց վավերագրական ֆիլմՙ Սիլեզյան համալսարանի ուսանողների գրած սցենարով: Այս նախաձեռնությանը աջակցել է չեխահայ հայտնի գործարար, «Մարլենկա» ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը, ով նաեւ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է: Ֆիլմում նա ոչ միայն պատմում է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապերի մասին, այլեւ կոչ է անում Չեխիայի իշխանություններին հետեւել հարեւան Սլովակիայի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ֆիլմում ներկայացվում են նաեւ հայաստանցի Հովհաննես Իշխանյանի վկայություններն իր ընտանիքի եւ թուրքերի իրականացրած դաժանությունների մասին: «Հայկական ցեղասպանություն» ֆիլմի նկարահանմանը օգտագործվել են նաեւ Երեւանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի տրամադրած նյութերը:

Մոնիկա Հորսակովայի ասելով, «Պատմությունը սեփական կաշվի վրա» շարքի այս հերթական ֆիլմը մեծապես կօգնի, որպեսզի դպրոցահասակ երեխաները պատմական ճշմարտությանը տեղեկանան վկայությունների միջոցով, հատկապես նկատի ունենալով, որ ապագայում նրանք են ընդունելու այս պետության որոշումները: Այս կայքէջը բացառիկ հնարավորություն է տալիս, որպեսզի Չեխիայի տարածքում պատմություն առարկան դասավանդող բոլոր ուսուցիչները ոչ միայն ծանոթանան Հայոց պատմությանը ներկայացված հոդվածներով, այլեւ աշակերտներին ցուցադրեն ֆիլմ, որից հետո նաեւ հատուկ նախատեսված առաջադրանքներ տանՙ ստուգելու Հայաստանի եւ ցեղասպանության մասին նրանց գիտելիքները: Ծրագիրը եւ ֆիլմը անցել են փորձաքննական շրջան եւ հաստատվել կրթության նախարարության կողմից:

«Հայկական ցեղասպանություն» ֆիլմն ըստ էության Գեւորգ Ավետիսյանի եւ Մոնիկա Հորսակովայի համագործակցությամբ երկրորդ նախագիծն էր: Մեկ տարի առաջ լույս էր տեսել նրանց զրույցների ժողովածուն, ուր գրքի գլխուխներից մեկը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը: Առաջիկայում նախատեսվում է Գեւորգ Ավետիսյանի աջակցությամբ իրականացնել երրորդ նախագիծըՙ հայտնի չեխ ճանապարհորդ եւ գրող Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» (1923թ.) գրքի նորագույն չեխերենով հրատարակությունը, որպեսզի այն ավելի դյուրին լինի դպրոցականների ընթերցանության համար:

«Նորագույն պատմություն» կայքէջում արդեն իսկ ներկայացված է համանուն գրքից մի հատված: Հիշեցնենք, որ Կարել Հանսան առաջին օտար գրողներից մեկն է, ով ոչ միայն 1918-21 թվականներին շրջել է Լիբանանի եւ Սիրիայի հայկական փախստականների ճամբարներով ու որբանոցներով, այլեւ անձամբ ականատեսը եղել եւ լուսանկարել ցեղասպանությունից հետո հայերի վիճակը արտացոլող բացառիկ լուսանկարներ, հիմնելով նաեւ հայերի աջակցության Չեխոսլովակյան հիմնադրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 24-04-2015

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ