RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015



Տեղադրվել է` 2015-05-06 23:36:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1235, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԸ, ԲԱՑՎԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՏՈՒՌՆ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Հակոբ Ասատրյան, ՕՐԵՐ ամսագիր, Վիեննա -Պրահա, Լուսանկարներըՙ հեղինակի

Ապրիլի 26-ի կեսօրից անց Վիեննայի Մխիթարյան միաբանության տարածքում, հոգեհանգստյան պատարագից անմիջապես հետո, հանդիսավորությամբ օծվեց Հայաստանից բերված խաչքարըՙ նվիրված ցեղասպանության նահատակներին։ Օրհնության կարգը կատարեցին Մխիթարյան միաբանության հայրերըՙ Հայր Պողոսի գլխավորությամբ եւ մասնակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի պատվիրակ Հայր Տիրանի եւ Ավստրիոյ հոգեւոր հովիվ Տեր Անդրեասի։

Այնուհետեւ ներկաներին ողջունեցին եւ Հայոց ցեղասպանության մասին ելույթներ ունեցան ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի արդարադատության նախարար պրն. Բրանդշտետերը, Հայր Պողոսը, ինչպես նաեւ երիտասարդ ավստրիաբնակ հայ երգչուհիները կատարեցին Կոմիտասի ստեղծագործությունները։

Դեսպան Կիրակոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ավստրիայինՙ ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ ընդունելու կապակցությամբ, խոսելով նաեւ թուրքական ժխտողականության մասին։ Հայր Նարեկը ՀՀ դեսպանին հանձնեց Վիեննայի Մխիթարյան միաբանության 200 ամյակի առիթով թողարկված արծաթե հուշամեդալը։

Հայր Պողոսն իր խոսքում նշեց, որ ցեղասպանություններից ամենադաժանը եղել է հայկականը։ Նա նշեց նաեւ, որ 19-րդ դարի հայկական մշակույթի վերածնունդը դարավերջի ջարդերով եւ 20-րդ դարի սկզբի ցեղասպանությամբ կասեցվեց։ Մի ողջ ժողովրդի Է մասը ոչնչացվեց եւ շատ վայրագ ձեւով։ Հետեւաբար, իբրեւ նրանց հիշողության հարգում ընտրվել է քարե խաչքարը։ Նա նաեւ նշեց, որ, իհարկե, ընդունելի եւ լավ են թուրքերի հետ հաշտության կոչերը, բայց ինչպես կարելի է հաշտվել նրանց հետ, երբ Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, 100 տ արի շարունակ իրականացնելով ցեղասպանություն եւ նախագահն ու նախարարաները իրենց հարցազրույցներում անամոթաբար ստում են։

Խաչքարի օծման արարողությունից հետո, նաեւ օծվեց հարակից մատուռը, ուր տեղադրվել էր իտալական Ռավեննայից բերված խճանկարը։ Այնուհետեւ հայր Նարեկը ներկայացրեց խաչքարի բերման եւ մատուռի կառուցման պատմությունը, հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանցի գործարար Սարո Ծատուրյանին, ով աջակցել է խաչքարի պատրաստման եւ Վիեննա բերելու աշխատանքներին։ Այնուհետեւ հետեւեց ցեղասպանության գեհենի միջով անցած Արեւմտյան Հայաստանի քաղաքների անվանումների զետեղումը միաբանության տարածքում տնկված ծառերին, որը կատարեցին ներկա պատվարժան հյուրերը եւ Ավստրիայում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ձեռնարկի ավարտին ներկայացվեց նաեւ Մխիթարյան միաբանության վերանորոգված թանգարանը եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը, որի մասին բացատրություներ տվեց հայր Վահանը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 01-05-2015

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ