RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1415, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ՏԵՂԸ», ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԸ

Հ. Ծ.

Ըստ «Ֆրանս պրես» գործակալության լրագրող Սթյուարտ Ուիլյամսի, անցյալ երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը «Նյու Յորք թայմս» թերթին մեղադրել է Թուրքիայի գործերին խառնվելու մեջ: «Որպես թերթ, լրատվական միջոց, դուք պետք է իմանաք ձեր տեղը: Նման խմբագրական հրատարակելով դուք անցնում եք ազատության բոլոր սահմանները», ասել է նա Ստամբուլում ունեցած հեռուստատեսային իր ելույթի ժամանակ:

«Նյու Յորք թայմսը» անցյալ ուրբաթ մի խմբագրական էր տպագրել «Մութ ամպեր Թուրքիայի վրա» խորագրով, որը խորապես քննադատում էր Էրդողանի իշխանությանը կառչած մնալու ձգտումները հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ: «Մ. Նահանգներն ու Թուրքիայի մյուս դաշնակիցները ՆԱՏՕ-ում պետք է ստիպեն (Էրդողանին) հետ կանգնել այդ քայքայիչ ուղուց», գրել էր թերթը: «Ո՞վ եք դուք, որ նման բան եք հորդորում ԱՄՆ-ի վարչակազմին», զայրացած հակադարձել էր Էրդողանը: Թերթի խմբագրականը անդրադարձել էր Էրդողանի հարձակումներին հատկապես «Դողան Մեդիա գրուպի» վրա, որը սեփականատերն է «Հուրրիեթ» օրաթերթի: Վերջինս Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մորսիի մահվան դատավճռի վերաբերյալ լուրը վերնագրել էր «Մահվան դատավճիռ ձայների 52 տոկոսով», ակնարկելով 2014 թվի օգոստոսին Էրդողանի նախագահ ընտրվելը ձայների այդ հարաբերությամբ: Ի դեպ, 2012-ին Մորսին էլ ձայների 52 տոկոսով էր ընտրվել նախագահ:

«Դողան Մեդիա գրուպի» 79-ամյա նախագահ Այդին Դողանը նշել է, որ որոշ քաղաքագետներ «փորձում են խարանել մեզ անարդարացիորեն ներկայացնելով որպես ընդդիմադիրի»: «Մենք ոչ պաշտպանում ենք, ոչ էլ հակադրվում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը: Մենք պարզապես լրագրողներ ենք եւ մեր գործունեությունը կարող ենք շարունակել միայն օրենքով նախատեսված ազատ ու անկաշկանդ մթնոլորտում», ասել է նա:

Քաղաքական լարվածությունը զգալի է երկրում: Ըստ «SONAR» կազմակերպության անցկացրած հանրային կարծիքի հարցումների, Էրդողանի կուսակցությունը կարող է նվաճել ձայների 41 տոկոսոը, ինչը նշանակում է, որ 13-ամյա իշխանությունից հետո կուսակցությունը առաջին անգամ ստիպված կլինի կոալիցիա կազմել մեկ այլ կուսակցության հետ: Էրդողանի ակտիվ քարոզչության նպատակն է խորհրդարանական ընտրություններում ձեռք բերել ձայների երկու երրորդը, որը նրան իրավունք կտա փոփոխություններ իրականացնել երկրի սահմանադրության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ