RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



ԹՈՒՐՔԻԱ

Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1572, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 15

«ՍՊԻՏԱԿ ՊԱԼԱՏԸ»ՙ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ

Հ. Ծ.

Անկարայի վարչական հինգերորդ բարձրագույն դատարանը մայիսի 26-ին «անօրինական շինություն» է հռչակել երկրի նախագահի 1,150 սենյակներից բաղկացած, 615 միլիոն դոլար արժողությամբ պալատը, ուր նա տեղափոխվել էր 2014 թվին, տեղեկացնում է «UPI» լրատվական գործակալության աշխատակից Էդ Ադամչըքը:

«Սպիտակ պալատ» հորջորջված պալատը կառուցվել էր որպես «Աթաթուրքի անտառային արգելանոց» ճանաչված եւ պետության կողմից պաշտպանված տարածքումՙ օրենքը բացառիկության կարգով խախտելու արդյունքում: Դատարանը այդ թույլտվությունը անվավեր է ճանաչել:

300000 քառակուսի մետր տարածքի վրա կառուցված նախագահական այդ ցուցամոլական պալատը կառավարական շրջանակներում հավանության արժանացել էր, սակայն սուր քննադատության էր ենթարկվել ընդդիմադիրների կողմից, որոնք իրավական խնդրագրեր էին ներկայացրել կառույցը անօրինական ճանաչելու վերաբերյալ: Համալիրի տարածքում հավելյալ շինությունների (նախագահական ռեզիդենցիա, մզկիթ եւ մշակութային կենտրոն) ճակատագիրը առայժմ անհայտ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ