RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1378, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻՑ ԿՈՄԻՏԱՍ

ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հարցը զավեշտալի է միայն առաջին հայացքից, սակայն մայիսի 26-ին ժամը 22.00-ից մինչեւ 23.00-ն սպասելով հասարակական տրանսպորտի, Դավիթաշենից կամրջի ուղղությամբ երթեւեկող 5 երթուղիներից (երեք ավտոբուսՙ 7, 34, 45 եւ երկու երթուղային միկրոավտոբուսՙ 30, 115) այդպես էլ չհայտնվեցին հորիզոնում, մարդիկ գերադասում էին օգտվել 31 համարի երթուղային միկրոավտոբուսից, որը երթեւեկում է Աջափնյակի ուղղությամբ, կատարելով մի քանի անգամ երկար պտույտ: Փոխարենը կանգառից անպակաս էին տաքսիները: Մեկ ժամ սպասելուց հետո, ես էլ ստիպված դիմեցի տաքսի ծառայությանը, վճարելով 6 անգամ ավելի գումար, «շնորհիվ» հասարակական տրանսպորտի անբարեխիղճ աշխատանքի:

Ակամա հիշեցի, որ տարիներ առաջ նույն խնդիրը դարձյալ ծառացած էր Դավիթաշենի բնակիչների առաջ, քանի որ մութն ընկնելուց հետո բացառված էր հասարակական տրանսպորտի երթեւեկությունը կամրջով դեպի Կոմիտասի պողոտա, եւ մարդիկ ասում էին, թե ներքին համաձայնություն կա տաքսի ծառայությունների եւ այդ ուղղությամբ երթեւեկող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների «տերերի» միջեւ, որ երեկոյան ժամերին մարդիկ ստիպված տաքսիներից օգտվեն, ապահովելով ուղեւորների քանակ այդ ծառայությունների համար: Գուցե այդ ժամանակները նորից վերադարձե՞լ են:

Իսկ ի՞նչ կասեն այդ մասին քաղաքապետարանի համապատասխան բաժինների պաշտոնյաները: Այդ ի՞նչ մոգական զուգադիպություն էր, որ 5 երթուղիներից ոչ մեկը չէր սպասարկում տվյալ ուղղությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ