RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1293, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳԵՏԱՇԵՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱՐԱՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է թվով յոթերորդ ստեղծագործարանը: Նորարական տեխնոլոգիաներովՙ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով հագեցած դասասենյակում սովորելու են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:

COAF-ը ձգտում է նորարար տեխնոլոգիաների միջոցով դպրոցներում խթանել ստեղծագործ մտածելակերպը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանության քաղաքականությանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերելՙ տեխնոլոգիական զարգացման վերջին միտումները երեխաներին հասանելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, ծրագրի շահառու են դարձել նաեւ Արմավիրի մարզի Սարդարապատ, Հացիկ եւ Վանանդ, Արագածոտնի մարզի Արտենի, Լոռու մարզի Թումանյան եւ Դսեղ համայնքների երեխաները: Բազմաֆունկցիոնալ այս դասասենյակներում նույնիսկ միջավայրն է նպաստում ստեղծագործ մտածելակերպի դրսեւորմանը: Այդ միջավայրը ձեւավորվում է համակարգչի կիրառմամբ առօրյա հանձնարարությունների կատարման, տեխնոլոգիայի կիրառմամբ դասի, քննարկման, դասախոսության, ընթերցանության եւ խաղի միջոցով:

«Երեխայի զարգացումը ձեւավորվում է ընտանիքում եւ շարունակվում դպրոցում: Այս երկու միջավայրերը պետք է լինեն այնքան նպաստավոր ու հաճելի, որպեսզի երեխայի միտքն առողջ զարգանա: Գեղեցիկ միջավայրը ստիպում է գեղեցիկ մտածել: Եթե արագ տեմպերով զարգացող աշխարհում առաջնորդվենք միայն տեխնոլոգիաների մրցավազքովՙ կկորցնենք ստեղծագործելու կարեւոր ունակությունը: Չթերագնահատելով այդ երկուսի դերըՙ մենք խրախուսում ենք ստեղծագործ մոտեցումը նաեւ նորարար տեխնոլոգիաների միջոցով», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կարեւորում է ուսումնական հաստատություններում անհրաժեշտ եւ տրամադրող կրթական միջավայրի ապահովումը: «Արդյունավետ այս համագործակցության արդյունքում COAF-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ ստեղծագործարան են բացել Հայաստանի տարբեր մարզերում: Կրթությունը կարեւոր հիմք է երեխաների կյանքի բարօրության, ինչպես նաեւ որպես անհատականությունՙ նրանց ձեւավորման եւ հետագա գործունեության համար: Տվյալ լսարանը միավորելու է տեխնոլոգիաներն ուսուցման գործընթացում կիրառել ցանկացող աշակերտներին եւ ուսուցիչներինՙ դասապրոցեսը դարձնելով ավելի արդյունավետ, տպավորիչ եւ հետաքրքրական», - ասել է Անուշ Եդիգարյանը:

Գետաշենի դպրոցը կառուցվել է 98 տարի առաջՙ գյուղական դպրոցի մոդելով, ընդամենը մեկ դասարանով: Այժմ այստեղ սովորում է 270 աշակերտ: Դպրոցի նպատակներից մեկն էլ երեխաների մոտ գյուղական կյանքի եւ հողագործության հանդեպ սեր սերմանելն է:

Ստեղծագործարանի զարգացման ծրագրին զուգահեռ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը Գետաշենի միջնակարգ դպրոցում սկսել է իրականացնել նաեւ «Առողջ սնունդ» եւ «Աֆլատուն» ծրագրերը, հիմնադրել է թատրոն, խրախուսում է առողջ ապրելակերպը: Դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվում է, ստեղծվել է ատամների մաքրման կետ եւ կահավորվել է ճաշարանը: Նոր ուսումնական տարում ամեն օր տաք եւ առողջ սնունդ է մատուցվելու դպրոցի երեխաներինՙ նոր բարեկարգված միջավայրում: Հիմնադրվել է ագրոքոլեջ, որտեղ նպատակաուղղված ուսուցում է տարվելուՙ նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ հողի մշակման եւ առատ բերք ստանալու ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ