RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1524, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ Է ԱՆՑՆՈՒՄ

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու ՀԱՅԿՈՒՀԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ): Մայիսի 25-29-ը փորձագետները բուհում հանդիպում-քննարկումներ կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների եւ պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:

Փորձագիտական խմբում ընդգրկված են 3 տեղացի փորձագետներ, մեկ ուսանող-փորձագետ եւ մեկ միջազգային փորձագետ: Խումբը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Երզնկյանը: Միջազգային փորձագետը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բաթ Սփա համալսարանի ավագ դասախոս, կրթության եւ մանկավարժական հետազոտությունների բաժնի ղեկավար Ալան Հոուն է:

Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ):

Մինչ այցելությունը բուհ, փորձագետներն ուսումնասիրել են ՀՊՄՀ ինքնավերլուծությունը: Փորձագիտական այցից հետո խումբն ընդհանուր եզրակացություն կներկայացնի`մատնանշելով բուհի խնդիրները եւ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված խորհուրդներ: Բուհը, հիմնվելով փորձագետների եզրակացության ու խորհրդատվությունների վրա, կկազմի թերությունների վերացման ծրագիր` իրագործման հստակ ժամանակացույցով: Գործընթացի վերջին փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշումը:

Նշենք, որ ՀՊՄՀ-ն 2011-ին անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որով փորձարկվել են դեռեւս մշակման փուլում գտնվող հավատարմագրման չափանիշները եւ ընթացակարգերը: Փորձնական գործընթացի հիման վրա վերանայվեցին, վերջնական տեսքի բերվեցին ու կառավարության կողմից հաստատվեցին ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները, իսկ բուհն էլ, համաձայն իր կազմած թերությունների վերացման ծրագրի, բարելավման գործընթացներ իրականացրեց: Այժմ ՀՊՄՀ-ն դիմել է արդեն հաստատված չափանիշներով ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ