RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 23:10:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1558, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՎԱԽՃԱՆԸ

Հ. Ծ.

«Ազգ»ի էջերում բազմիցս անդրադարձել ենք Վաշինգտոնում Սպիտակ տան հարեւանությամբ գտնվող նախկին ազգային բանկի պատմական շենքի ճակատագրին, որը ծրագրված էր դառնալ Ամերիկայում Հայոց ցեղասպանության թանգարան: Դատական երկար քաշքշուկներից հետո «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ հարցն ի վերջո հասել է իր անփառունակ վախճանին:

«Վաշինգտոն Բիզնես Ջըռնլից» քաղելով լուրը, թերթը հաղորդում է, որ Մինեապոլիսում տեղակայված Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը, որը սեփականատերն է հինգ հարկանի այդ շենքի եւ հարեւան շինությունների, այլեւս չի հետապնդում այն թանգարանի վերածելու իր նախնական ծրագիրը եւ ակտիվորեն ծավալում է շենքը մանրածախ գործարարների վարձակալության տալու գաղափարը: Միջնորդի դերում հանդես է գալիս նորակազմ «Շրջակայքի մանրածախ առեւտրի խմբավորման» (Neighborhood Retail Group) մաս կազմող «Բեթանի Կազաբա Սկենլոն» (Bethany Karaba Scanlon) կազմակերպությունը: Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ տարածքի մի մասը կարող է վերածվել ռեստորանի: Մյուսըՙ նորաձեւության սրահի: Առայժմ բանկի գլխավոր շենքը, որը կառուցվել է 1926 թվին, վաճառքի ենթակա չէ:

«Սա հրաշալի հնարավորություն է, եւ մենք մեծապես կօգտվենք այդ հնարավորությունից», նշել է Սկենլոնի ներկայացուցիչը:

Մյուս կողմից չկայացած թանգարանի տնօրեն Ռուբեն Ադալյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում արդիական օն-լայն թանգարանի մեկնարկման ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ