RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 23:10:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՊՈՒՏԻՆԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Պուտինն առաջիկա շաբաթ հանդիպելու է Հռոմի պապին, տեղեկացնում է գերմանական dpa գործակալությունըՙ վկայակոչելով Վատիկանի հաստատումըՙ Ֆրանցիսկոս պապն ընդունելու է Ռուսաստանի նախագահին չորեքշաբթիՙ հունիսի 10-ին: Սա ուկրաինական հակամարտությունից հետո նրանց առաջին հանդիպումն է, վերջինը կայացել էր 2013-ի նոյեմբերին, երբ Սիրիայում արյունալի քաղաքացիական պատերազմը դիվանագիտական ուղիներով հանգուցալուծելու ջանք էր գործադրվում: Ուկրաինայի արեւելքում մեկ տարուց ավելի է կառավարական զորքերը մարտնչում են ռուսամետ ուժերի դեմ, ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվն անցնում է 6400- ից, մեկ միլիոնից ավելին գաղթական են դարձել: Վատիկանը ցայժմ հակամարտության հանդեպ միայն վերապահ հայտարարություններով է հանդես եկելՙ Հռոմի պապը զգուշացրել է, որ սա «քրիստոնյաների միջեւ ընթացող պատերազմ է»: Այնինչ Ուկրաինայում ուղղափառ քրիստոնյաների մեջ Հռոմին հարող փոքրաթիվ կաթոլիկները Վատիկանից պահանջում են հակամարտության մեջ ռուսական գծի հստակ դատապարտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ