RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 23:10:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1213, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՉՎԱԽԵՆԱԼ ԴԱՉԻՉԻՑ

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում էր ԵԱՀԿ գործող նախագահող, Սերբիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, երկու նախարարները հանդես են եկել համատեղ ասուլիսով, որի ընթացքում էլ Դաչիչը հայտարարել է. «Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը: Սա նոր առաջարկություն չէ...»: Հայաստանում շատերը Դաչիչի այս հայտարարությունից այնքան էին սարսափել, որ ուշադրություն չեն դարձրել նախարարի խոսքի շարունակությանը, ինչը թերեւս ավելի կարեւոր է: Դաչիչը շեշտել է. «...Բայց դրա համար (համանախագահների կազմի ընդլայնման) անհրաժեշտ է կոնսենսուս»:

Հիշեցնենք, որ Հայաստանը Մինսկի խմբի անդամ է, եւ եթե անգամ Խմբում բոլորը կողմ լինեն համանախագահների կազմի ընդլայնմանը` Հայաստանից բացի, ապա կոնսենսուս չի լինի, հետեւաբար կազմը չի ընդլայնվի: Ադրբեջանն էլ, ի դեպ, կարող է շատ բան առաջարկել, օրինակՙ ԼՂ հարցով միջնորդ նշանակել Թուրքիային, Պակիստանին եւ Իսրայելին... Հետո ի՞նչ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ