RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 23:10:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 2138, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 14

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԱՌԱՋԻՆ «ԿԻՆՈ»-Ն

Հ. ԱՖՅԱՆ

Հաշվի առնելով, որ ամառը զվարճանալու լավագույն ժամանակն է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» կինոթատրոնի «բազայի» վրա կինոյի եւ զվարճանքի կենտրոնի բացումը ամենեւին էլ պատահաբար հենց ամռան առաջին օրը տեղի չունեցավ: Շրջանի բնակիչներն այսուհետ կինո նայելու կամ բոուլինգ խաղալու համար պարտադրված չեն քաղաքի կենտրոն ժամանել: Հնարավոր է, որ հենց այս փաստից էլ «նեղացած»` Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ներկա չէր Մալաթիա-Սեբաստիայի հին կինոթատրոնի վերաբացմանը:

Փոխարենը հանրապետության նախագահը ներկա էր: Հաշվի առնելով, որ վերջին միջոցառումը, որին ներկա է եղել նախագահը Ռիգայում կայացած ԵԺԿ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովն էր, ապա տրամաբանում ենք, որ «Հայաստան» կինոթատրոնի վերաբացումը բավականին լուրջ, պետական, հնարավոր է` ազգային նշանակություն ունեցող իրադարձություն էր:

Հասկանալի է, որ նախագահը ներկա էր ոչ միայնակ, դե թիկնապահներով, արարողակարգի աշխատակիցներով, օգնականներով, «լիչնիկ»-ներով, ովքեր հետո իրենց նկարահանած կադրերը պետք է փոխանցեին հեռուստաընկերություններին, վերջիններս էլ ներկայացնեին` մեզ, հասկանալի է, որպես բացառիկ տեսանյութեր,օրինակ այն մասին, թե ինչպես է Սերժ Սարգսյանը բոուլինգ խաղում (ի դեպ, կադրից երեւաց, որ հրաշալի է խաղում): Հենց այդ կադրերից նաեւ տեսանք, թե ովքեր են եղել նախագահի կողքին այդ օրը: Նրանցից մեկը խիստ հետաքրքրական թվաց, քանի որ մշտապես նախագահի կողքին էր: Դատելով արտաքին տվյալներից եւ այն փաստից, որ հեռուստառեպորտաժներում մենք այդպես էլ չիմացանք, թե ո՞վ է այդ մարդը, նա հավանաբար Սերժ Սարգսյանի թիկնապահներից էր, ընդ որում` ամենավստահելին, քանի որ կրկնում եմ, մշտապես կողքին էր: Բայց, միեւնույն ժամանակ դեմքը բավականին ծանոթ էր, իսկ նախագահի թիկնապահների դեմքերը որպես կանոն անծանոթ են լինում (եթե հատկապես երբեւէ առնչություն չես ունեցել հետները): Հետեւաբար` այդ մարդը թիկնապահ չէր: Ուրեմն ո՞վ էր: Ավելի երկար եւ ուշադիր նայելուց հետո հանկարծ ի դեմս այդ` ամբողջովին սպիտակ հագած եւ թիկնեղ մարդու մենք ճանաչեցինք Գագիկ Ծառուկյանին: Հաջորդ միտքը, որ առաջացավ այն էր, թե ինչու հեռուսաընկերությունները, կոնկրետ Հանրայինը իր ռեպորտաժը տալուց առաջ ուշադիր չի նայել այն, որպեսզի ճանաչի այնտեղ հայտնված բոլոր մարդկանց: Ընդ որում, Ծառուկյանը «Հայաստան» կինոթատրոնի վերաբացման միջոցառմանը չէր գնացել որպես կինոսիրող, կամ` Սերժ Սարգսյանի հետ բարիշելու, այլ որպես կենտրոնի վերակառուցման հիմնական ֆինանսավորող: Եւ քանի որ մեր հեռուստաընկերություններն այդ մասին ոչինչ չասացին, ապա ստացվում է, որ Ծառուկյանը` քաղաքականությունից դուրս թեմա չէ, ստացվում է նաեւ, որ նրանց համար միայն քաղաքականությունն է թեմա:

Իսկ դուք ասում եք, թե ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ