RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-06-04 23:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1005, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ISIS-Ը» «Made in America» Է ԵՎՍ ՄԵԿ ՓԱՍՏ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ԱՄՆ-ի Ռուզվելտ համալսարանի միջազգային ուսումնասիրությունների եւ հասարակագիտության բաժնի ուսանող, Չիկագոյում գործող անկախ աշխարհաքաղաքական իրադարձությունների մեկնաբան Սթիվն Չովանեսն իր մայիսի 23-ի հոդվածում վերջերս «Տեղեկատվության ազատության օրենքի» պահանջներով հրատարակված պաշտպանության հետախուզական գործակալության (ՊՀԳ) 2012 (օգոստոս) թվակիր 7 էջանոց փաստաթղթի հիման վրա մեկ անգամ եւս հաստատում է շրջանառվող այն լուրերը, թե «Իսլամական պետություն» հորջորջված ISIS-ը կամ ISIL-ը եւ կամ «Դաաեշը» «Made in America» է, այսինքն պատրաստված է Ամերիկայում:

«Ամերիկայի առաջնորդությամբ ստեղծված կոալիցիան, որ իբր պայքարում է ISIS-ի դեմ, իրականում դրա ստեղծողն ու սնուցողն է նպատակ ունենալով մեկուսացնել Սիրիայի (նախագահ) Ասադին եւ պայքարել իրանյան ազդեցության տարածման դեմ», գրում է նա եւ շարունակում.

«Իմանալով, որ Ալ Ղաիդայի իրաքյան թեւը 2009-10 թվերին կորցրել է իր մարտունակությունը, Մ. Նահանգներն ու նրա դաշնակիցները օգնություն ցուցաբերեցին, ֆինանսավորեցին, զինամթերք մատակարարեցին եւ զինվորների վերապատրաստում կազմակերպեցին Սիրիայում ապստամբների շրջանում, որոնք իրենց հերթին միանալով Ալ-Ղաիդայի իրաքյան թեւինՙ ամրապնդեցին նրա շարքերը: Դա նրանց աշխարհաքաղաքական նպատակների իրագործման մարտավարությունն էր: Իմանալով հանդերձ, որ դա առաջ է բերելու իսլամական պետության առաջացումն ու դրանից բխող դառը հետեւանքները, նրանք այդուհանդերձ նպաստեցին Մոսուլի եւ Ռամադիի դիտավորյալ անկմանը: Փաստաթուղթը կանխատեսում էր նման ելքը: Ըստ Նաոմ Չոմսկու Մոսուլի անկումը 2014 թվի հունիսին «շատ հատկանշական» էր: Արեւմտյան մեկնաբանները զարմացած էին: Իրաքի 350 հազար լավագույն եւ ամենաարդիական զենքերով զինված բանակի դիմաց դուրս էր եկել մոտ 1,300 իսլամիստներ հավաքագրած խմբավորումը: «Ինչպե՞ս պատահեց, որ վերջինները հաղթեցին», հարցին Չոմսկին պատասխանում է. «Նախ գնդապետները հեռացան, հետո զինմիավորումներըՙ իրենց ետին թողնելով իրենց զենքերը: Ջիհադիստներին մնում էր պարզապես մտնել Մոսուլ եւ գրավել այն: Երեւույթը մտածելու տեղիք է տալիս»:

Ըստ Իրաքի խորհրդարանի խոսնակի խորհրդական Ուահդա էլ-Ջումայլիի, նույնը տեղի ունեցավ նաեւ Ռամադիում: Կոալիցիան ընդամենը 7 օդային հարձակումներ իրականացրեց ջիհադիստների դեմ պատճառաբանելով, որ ավազահողմը «խանգարեց առավել կանոնավոր հարձակումներ իրականացնել», մինչդեռ փաստն այն է, որ ISIS-ի խմբավորումները հաղթական տոնախմբություններ էին կազմակերպում գերազանցապես անամպ մթնոլորտի պայմաններում: «Միջազգային կոալիցիան եւ հասարակայնությունը նույնպես վատ դերակատարություն ունեցան: Դա դավաճանություն էր»: Իրաքցի պատգամավոր Ջոմե Դիվանը հավաստիացնում է, որ «կոալիցիան պարզապես միջոց է քողարկելու ISIS-ի ահաբեկիչներին պաշտպանելու արեւմուտքի մարտավարությունը, որը նպատակ ունի պայքարելու ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ