RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 23:10:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1051, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԲԵԼԳԻԱ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՔՍՎԵԼ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Հ. Ծ.

Բելգիական քաղաքական կուսակցություններից մեկի Մարդասիրական ժողովրդավարական կենտրոնի (Humanist Democratic Center) էթիկայի հանձնախումբը մայիսի 29-ին կուսակցության շարքերից հեռացրել է խորհրդարանի թուրք պատգամավոր տիկին Մահինուր Օզդեմիրին Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար, տեղեկացնում է Ֆրանսիայից անկախ լրագրող Ժան Էսքիյանը :

Այդ առթիվ հրատարակված հայտարարության մեջ նշվել է, որ Ցեղասպանության ճանաչումը հստակ կողմնորոշում է պահանջում: «Եթե որեւէ մեկը ժխտում է այն, նրան անմիջապես հեռացնում ենք մեր շարքերից», ասել է կենտրոնամետ կուսակցության նախագահ Բենուս Լուտգենը :

Մահինուր Օզդեմիրը ամուսնացած է Ռահմի Գյոքթաշի հետ, ով Թուրքիայի իշխող կուսակցության պահպանողական իսլամական թեւի խոհրդարանական պատգամավոր է: Մահինուրն ասել է, որ իր «դիրքորոշումն է ճանաչել բոլոր մարդկային ողբերգությունները եւ հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են կորցրել»: Նա դիտավորյալ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը:

Նկար 1. Մահինուր Օզդեմիր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ