RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 23:10:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1180, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՕԼԱՆԴԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԶԻՆԵԼ Է ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Պ. Ք.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ինքը 2012 թվականին բեռնարգելքը խախտելով զենք է մատակարարել սիրիացի խռովարարներին: Օլանդն այդ խոստովանությունն արել է լրագրող Քսավիե Պանոնին տված հարցազրույցում, որի «Ֆրանսիական դիվանագիտության կուլիսներում» գիրքը վաճառքի կհանվի մայիսի վերջերին:

Zee News գործակալությունը մեջբերում է Օլանդի հետեւյալ հայտարարությունը. «Մենք սկսեցինք զենք մատակարարել, երբ ի հայտ եկավ վստահություն, որ վերջին հաշվով այն կհայտնվի ճիշտ ձեռքերում: Մահաբեր զենքի մատակարարմամբ զբաղվում էին մեր ծառայությունները»:

Քսավիե Պանոնի տվյալներով, խոսքը հրետանային համակարգերի, գնդացիրների, նռնականետների եւ հակատանկային կառավարելի հրթիռահամակարգերի մասին է, որոնցով խռովարարները զինվեցին 2012 թվականին: Այդ ժամանակ Եվրոմիությունն արգելել էր զենք մատակարարել Սիրիային: Բեռնարգելքը չեղյալ հայտարարվեց 2013-ի մայիսին: Մինչեւ վերջերս Ֆրանսիան պնդում էր, թե ինքը խռովարարներին մատակարարել է միայն ոչ մահաբեր հանդերձանքՙ զրահաբաճկոններ եւ գիշերային դիտման սարքեր:

Պանոնի գրքում նաեւ նշվում է, որ Փարիզը մտադրվել էր 2013 թ. օգոստոսին ամերիկյան օդուժի հետ համատեղ օդային հարվածներ հասցնել Սիրիայի օբյեկտներին. թիրախներից մեկը պետք է դառնար Սիրիայի ռազմական հետախուզության կենտրոնակայանը: Ֆրանսիացիները գտնում էին, որ այդ գերատեսչությունը պատասխանատու է քիմիական զենքի կիրառման համար: Այդպիսով Օլանդի կառավարությունը ծրագրել էր «փոխել Սիրիայի քաղաքական կարգը եւ ապակայունացնել Դամասկոսին աջակցող Ռուսաստանի իրադրությունը, որպեսզի Մոսկվան փոխի իր մոտեցումը սիրիական հարցի նկատմամբ»:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է արդեն չորս տարուց ավելի: Այդ ժամանակամիջոցում հակամարտության զոհերի թիվն անցել է 220 հազարից, միլիոնավոր սիրիացիներ պատերազմի սարսափներից փախել են հարեւան երկրներ: Հարկ է նշել, որ ապստամբների որոշ խմբեր ներկայումս կռվում են ոչ միայն կառավարական զորքերի, այլեւ իրար դեմ: Այսպես, երեք խոշորագույն խմբավորումներ («Իսլամական պետություն», «Սիրիական ազատ բանակ» եւ «Իսլամական ճակատ») միմյանց դեմ պատերազմում են ռազմավարական կարեւոր կետեր նվաճելու նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ