2014 Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՉԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 2.297.000.000 ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ Հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին հավատարիմՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացված սոցիալական ներդրումներիՙ 2014թ.-ի բյուջեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից ԿՍՊ-ն դարձել է ընկերության ռազմավարության առանցքային ուղղություն: ԿՍՊ-ն ինտեգրված է ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ թե՛ կարճաժամկետ, եւ թե՛ երկարաժամկետ ծրագրերի սահմանման եւ իրականացման գործընթացում: Ընդհանուր առմամբ, 2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2.045.000.000 դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների իրականացման նպատակովՙ հետեւյալ ոլորտներումՙ Կրթություն - 670.008.000 դրամ Մշակույթ - 690.800.000 դրամ Շրջակա միջավայրի պաշտպանություն, բնապահպանական իրազեկում ու կրթություն -190.000.000 դրամ Առողջապահություն - 237.792.000 դրամ Համայնքային զարգացում - 135.000.000 դրամ Սպորտի եւ առողջ ապրելակերպի խրախուսում -121.400.000 դրամ 2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ ստանձնել է մի շարք կարեւոր նախաձեռնությունների եւ ծրագրերի, ինչպես օրինակՙ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, Երեւան քաղաքի 2796-ամյակին նվիրված հանդիսությունների, Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված միջոցառումների, «Մեծ չեմպիոններ» եւ «100 վայրկյան» նախագծերի հովանավորությունըՙ տրամադրելով շուրջ 252.000.000 դրամ: |