«Skype»-ԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ` ՆԱԵՎ «ՄՏՍ ԿՈՆԵԿՏ 256»-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ 256» ինտերնետային սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս եւս կարելի է «Skype» ծառայությունից օգտվել հատուկ պայմաններով. օգտագործելով գերարագ ինտերնետՙ պահպանելով սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը, շարունակելով օգտվել ինտերնետից բարձր արագությամբՙ անգամ փաթեթի գերարագ ինտերնետը սպառելուց հետո: «Skype» ծառայության ակտիվացման արժեքը կազմում է ամսական 500 դրամ: Սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող եւ «Skype» ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմը տրամադրվում է անվճար: Իսկ առաջարկվող սակագնային պլանին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում USB մոդեմի արժեքն այժմ 18 000 դրամ է: «Շուկայի տարբեր հատվածների կարիքներից ելնելովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնաշերտ ինտերնետ հասանելիության մշտապես նոր հնարավորություններ է առաջարկում իր բաժանորդներինՙ առավել մատչելի պայմաններով եւ առավել բարձր արագությամբ: Բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանին եւ ակտիվացնելով Skype-ից հատուկ պայմաններով օգտվելու ծառայությունը, Երեւանի եւ մարզերի այն բաժանորդները, որոնք հաճախ են հաղորդակցվում Skype-ի միջոցով, կարող են լավագույնս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ընձեռած հնարավորություններից»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : «Հաշվի առնելով տվյալների անլար փոխանցման ծավալների եւ արագության աճող պահանջարկըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի ներկայացնել նոր սակագնային պլաններ եւ անլար սարքերՙ նպատակ ունենալով իր բաժանորդների համար ապահովել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ: Զուգահեռաբար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի երրորդ սերնդի ցանցի ընդլայնումը»: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |