RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 23:10:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1369, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԸՙ ՇՈՒՏՈՎ ՈՒԹՆՅԱ՞Կ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Գերմանիան քննադատում է Ռուսաստանին չհրավիրելը

Հունիսի 4-ի հետմիջօրեին արդեն Մյունխենում 34 000 մարդ է հավաքվելՙ Մեծ յոթնյակի G-7-իհունիսի 7-8-ին բավարական Էլմաու դղյակում հայտարարված գագաթնաժողովի անցկացման դեմ բողոքիխաղաղ հանրահավաքին։ Ոստիկանությունը չի բացառում, որկարող են նաեւ բախումներ լինել։ Ցուցարարները 7-նյակը ներկայացնող տնտեսական լուրջ կշիռ ունեցող երկրներիՙ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի ղեկավարներից պահանջում են «դադարեցնել աղքատությունը, փրկել կլիման», առաջին հերթին քննադատելով ԵՄ- ի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվելիք տրանսատլանտյան ազատ առեւտրի պայմանագիրը։ Բողոքի ցույցին մասնակցում են նաեւ Բունդեսթագի փոխխոսնակ, Կանաչների կուսակցության անդամ Քլաուդիա Ռոթն ու իր կուսակից Յուրգեն Տրիտինը, Ձախերիցՙ Քլաուս Էրնստը։ Գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են լինելու ուկրաինական ճգնաժամը, Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակը, փախստականների խնդիրները, Իրանի միջուկային հարցերը։ Գագաթնաժողովն առանց Ռուսաստանի գումարելու որոշումը քննադատել են Գերմանիայի նախկին երկու կանցլերՙ Շմիդտը եւ Շրյոդերը։ Արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հայտնել է, թե « իրավունք չունենք շահագրգռվածլինել, որ G-8-ի ձեւաչափը երկարատեւ G-7 մնա։ Մենք Ռուսաստանի կարիքն ունենք ինչպես եվրոպական մեր հարեւանության, այնպես էլ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի հակամարտությունների լուծման, իրանական միջուկային ծրագրի հարցում », ասել է ԳԴՀ արտգործնախարարը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ