RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1240, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԱՆԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հունիսի 4-6-ը Վան քաղաքում տեղի են ունեցել ատամնաբժշկագիտական եւ դեղագործական գիտաժողովներ, կազմակերպությամբ «Մեսոպատամիա» բժշկագիտական եւ «Վան-Հաքքարի» բժշկական ակադեմիայի: Գիտաժողովին մասնակցել են 13 տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնագետներ, լսվել 105 գիտական զեկույց, «Ազգ»ին տեղեկացնում է Փարիզից բժիշկ Սարգիս Ադամը , որը եղել է գիտաժողովներին մասնակցող հայազգի բժիշկներից մեկը: Մյուսները եղել են ատամնաբույժ Թորոս Ալջանը, բժիշկ Արա Ուղուրլյանը, բժիշկ Համբարձում Մերկերյանը: Իրաքից մասնակցել է նաեւ մեկ դեղագործՙ Մարիամ Սարգիսյանը: Թ. Ալջան գիտական զեկուցում է կարդացել «Շրթների եւ քիմքի ճեղքվածքներ», Ա. Ուղուրլյանը «Երիկամների զարկերակի նեղացում-սեղմում», Հ. Մերկերյանը «Հիվանդանոցային հիգիենա եւ առողջապահություն», իսկ ինքըՙ Ս. Ադամըՙ «Պարբերական կամ հայկական հիվանդություն» թեմաներով:

Հետաքրքրականն այն է, որ հայ մասնագետները իրենց զեկուցումները ներկայացրել են հայերեն լեզվովՙ սինխրոն թարգմանությամբ եւ մեծ հետաքրքրություն ստեղծել մասնակցիների մոտ եւ արժանացել կազմակերպիչների բարձր գնահատանքին:

Գիտաժողովների ավարտին կազմակերպիչները հրապարակել են ամփոփագիր, որտեղ հիշվում է Միջին Արեւելքում ապրող ժողովուրդների անցյալի ու ներկայի տառապանքները եւ շեշտվում մարդկային կյանքիՙ առողջության, խաղաղության ու եղբայրական գոյակեցության կարեւորությունը, ընդգծում տարածաշրջանում տիրող քաղաքական անկայունության ու տագնապների պատճառով ժողովուրդների ներաշխարհում տիրող լարվածության ու հոգեկան խանգարումների գործած ավերը մարդկանց առողջության վրա, որը կարոտ է գիտական քննարկումների: Շեշտվում է նաեւ տարածշրջանի ժողովուրդների մայրենի լեզուների գործածության կարեւորութունը նաեւ գիտական ոլորտներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ