RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1488, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԲԱՐԻ ԼՈՒՐ

Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանը 2 տարի առաջ բարձրաձայնեց, որ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի բնակարանի ճակատագիրն անորոշ է ու առավել հավանական, որ այն անդառնալիորեն կկորցնենք: Վրաց կառավարությունը բանաստեղծի բնակարանը, որի մեծ մասը քաղաքային գրադարանի էր վերածվել, օտարել ու պարտքի դիմաց հանձնել էր վրացի մի գործարարի: Նա էլ որոշել էր իր սեփականությունը վաճառել: Հայաստանում ոտք ու ձեռք ընկան, շատ դռներ թակեցին, վերջը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանձն առավ Թումանյանի բնակարանը գնել: Սակայն բնակարանի մյուս` բնակելի հատվածում, շարունակում էր ապրել Թումանյանի ծոռնուհին` Ալյոնա Կալեսնիկովա-Թումանյանը:

Հայաստանի գրողների միության ղեկավարությունը բարի լուրով է վերադարձել Թբիլիսիից: Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմնադրամը 65 հազար դոլարով Ալյոնա Կալեսնիկովա-Թումանյանի համար բնակարան է գնել Թբիլիսիում, որի դիմաց էլ ծոռնուհին իր մեծ պապի բնակարանի` իրեն հասանելիք մասը հանձնել է վիրահայոց թեմին:

Հովհաննես Թումանյանի` Ամաղլեբիս 18 հասցեի բնակարանն ամբողջովին ձեռք է բերված ու շուտով կդառնա թումանյանական «Վերնատուն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ